Ֆրանկ Էնգելը վստահ է՝ Հայաստանը մեծ պատրաստակամությամբ կկատարի Եվրամիության հետ համաձայնագիրը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լյուքսեմբուրգում Հայաստան-Եվրամիություն նոր համաձայնագրի վավերացման որևէ խոչընդոտ չկա: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Եվրախորհրդարանի լյուքսեմբուրգցի պատգամավոր Ֆրանկ Էնգելը:«Որեւէ խոչընդոտ չկա, պարզապես ընթացակարգային հարցեր են. այն ընթացքի մեջ է»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ կասկած չունի՝ նրանք, ովքեր գնացել են համաձայնագրի վերջնական ստորագրման ուղով եւ ստորագրել, իրենց հանձնառություններին հավատարիմ կմնան:

«Սա մի բան է, որ Հայաստանի դիվանագիտական ծառայությունը, ղեկավարությունը մեծ վճռականությամբ են սկսել, եւ կասկած չունեմ, որ մեծ պատրաստակամությամբ եւ ցանկությամբ իրենց մասը կկատարեն: Մենք այն կարողացանք ստորագրել, ինչը շատ լավ է, սակայն ստորագրումը եւ վավերացումը մի հարց է, իսկ արդեն գործնականում դրա իրականացումը՝ մեկ այլ, քանի որ դա պահանջելու է մի շարք ոլորտներում առաջընթացի գրանցում, ես վստահ եմ՝ նրանք, ովքեր պետք է դա անեն, գիտեն՝ թե ինչ եւ ինչպես են անելու, եւ կանեն»,-նշեց Ֆրանկ Էնգելը:

Անդրադառնալով օրերս Հայաստանում Լյուքսեմբուրգի պատվո հյուպատոսի գրասենյակի բացմանը՝ նա նշեց, որ լավ ճանաչում է հյուպատոս Սուրեն Զոհրաբյանին եւ վստահ է, որ նա կկարողանա լավ աշխատել երկկողմ հարաբերությունների զարգացման ուղղությամբ:

«Շատ լավ կլինի, որ երկու երկրների միջեւ գործարար փոխանակումները շատանան, քանի որ դրանք այն մակարդակի չեն, որ կարող էին կատարելապես լինել, դեռ զարգացնելու տեղ կա, եւ ես վստահ եմ՝ հյուպատոսը կարող է դա կազմակերպել»,-եզրափակեց նա:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի ներկայությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։

Սյուզի Մուրադյան

Հայերեն English Русский

ԱՄՆ պետքարտուղարը չի մասնակցի ԱՄՆ-ի և Իրանի միջև տեխնիկական բանակցություններին

Ֆրանսիայի նախագահը կարծում է, որ Ուկրաինայի հարցում Եվրոպայի և ԱՄՆ-ի դիրքորոշումները մոտեցել են

Գերմանիայի կանցլերը հայտարարել է ՆԱՏՕ-ի եվրոպական ուղղությունն ամրապնդելու իր ցանկության մասին

Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կալիֆոռնիայում տեղի է ունեցել 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ

Լրագրության ապագան՝ նոր տեխնոլոգիաների ու ժամանակակից մարտահրավերների պայմաններում. ամփոփվել են Գլոբալ մեդիայի ֆորումի աշխատանքները

ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը

ՆԳՆ ՓԾ ծառայողները Ներքին Կարմիրաղբյուրում և Դովեղում փրկարարական ուսումնավարժություններ են իրականացրել

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը