Հայաստան

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին

1 րոպեի ընթերցում

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին

Երևանում շարունակվում է ընտանի շների համար նախատեսված զբոսայգիների կառուցումը. Աջափնյակ վարչական շրջանի Նազարբեկյան թաղամասում բացվել է ևս մեկ այդպիսի առանձնացված զբոսայգի,  որն ապահովված է շների զբոսանքը պատշաճ կազմակերպելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով:

«Զբոսայգին ունի առանձնացված հատվածներ մեծ և փոքր կենդանիների համար  և համալրված է անհրաժեշտ խաղասարքերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  այս մասին նշում է Երևանի քաղաքապետարանի «Կենդանիների խնամքի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հարություն Առաքելյանը։

Նա ընդգծում է, որ մայրաքաղաքում շահագործման հանձնված 13 առանձնացված զբոսայգի կա և  համաքաղաքացիներին խնդրում և հորդորում է կենդանիների զբոսանքն ապահովել՝ չվնասելով  համայնքային գույքը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում