Հայաստան

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ

Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ՀՀ ԱԳ նախարարությունը հունիսի 24-ին հաղորդագրություն է հրապարակել «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում՝ նշելով, որ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են։

«Կին դիվանագետների միջազգային օրվա առթիվ ևս մեկ անգամ ընդգծում ենք կանանց աճող դերը դիվանագիտական ծառայությունում և առավել ակտիվ ներգրավվածությունն ի նպաստ ավելի ամուր երկխոսության, խաղաղության և անվտանգության։ Գլոբալ բարդ մարտահրավերներով լի այս ժամանակահատվածում կին դիվանագետները շարունակում են առանցքային դեր ունենալ բազմակողմ լուծումների առաջմղման և միջազգային գործընկերությունների ամրապնդման գործում։ Ուրախությամբ արձանագրում ենք, որ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50 տոկոսը կանայք են»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասվում է հաղորդագրության տեքստում։

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishTürkçe
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում