Քաղաքականություն

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

1 րոպեի ընթերցում

Անկարան աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. Թուրքիայի խորհրդարանի նախագահ

Թուրքիայի ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշը հայտարարել է, որ Թուրքիան լիովին աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին և հույս ունի, որ Հարավային Կովկասում կհաստատվի տևական խաղաղություն։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, թուրքական «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ պետությունների խորհրդարանական միության համաժողովում ունեցած ելույթի ընթացքում Քուրթուլմուշն անդրադարձել է նաև Հարավային Կովկասի իրավիճակին։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունները, որոնք արդեն շոշափելի արդյունքներ են տվել։ Ցանկանում եմ վերահաստատել, որ մենք լիովին աջակցում ենք Կովկասում խաղաղության գործընթացին։ Հույս ունեմ, որ ինչպես ԱՄՆ-ի և Իրանի միջև կարգավորման դեպքում, այնպես էլ Կովկասում կհաստատվի ամուր և վերջնական խաղաղություն Ադրբեջանի և Հայաստանի միջև, և այս տարածաշրջանը կդառնա խաղաղության, կայունության և բարեկեցության տարածք»,- հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի նախագահը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում