Քաղաքականություն

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահը քննարկել են մի շարք հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը Փարիզում հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի 43-րդ նստաշրջանի նախագահ Խոնդկեր Թալայի հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում զրուցակիցները կարևորել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առանցքային դերը խաղաղության, միջմշակութային երկխոսության և կայուն զարգացման խթանման գործում՝ ընդգծելով այդ ուղղություններով համատեղ աշխատանքների անհրաժեշտությունը։

Անդրադարձ է կատարվել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին և այդ համատեքստում ՅՈՒՆԵՍԿՕ-ում ընթացող գործընթացներին, այդ թվում՝ մանդատների վերանայմանն ու արդյունավետության բարձրացմանը:

ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է միջազգային հարթակներում Հայաստանի կողմից առաջ մղվող դրական և ապագային միտված օրակարգը: Այս համատեքստում ընդգծվել է հունիսի 4-ին ՄԱԿ ԳԱ կողմից Հայաստանի ներկայացրած «Կրթություն հանուն խաղաղության» բանաձևի միաձայն ընդունման կարևորությունը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին և այդ համատեքստում միջազգային կազմակերպությունների գործուներությանը։

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolفارسیFrançais中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում