Իրավունք

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է

2 րոպեի ընթերցում

Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը երկու ամսով կալանավորվել է։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Չալաբյանի փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Դատարանը որոշեց երկու ամսով կալանավորել Ավետիք Չալաբյանին։ Կալանքի վայրը լինելու է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկը։ Տեսակցությունները փակ են բոլորի համար՝ բացառությամբ պաշտպանների։ Որոշումը նոր ստացանք։ Կծանոթանանք և լրացուցիչ հանդես կգանք պարզաբանումներով կամ հայտարարություններով»,-ասել է փաստաբանը։

Նրա խոսքով՝ ներկայացված միջնորդությունն իր հիմնավորումներով  բավարար չէր կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, բավարար չէր որևէ խափանման միջոց ընտրելու համար։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեն ներկայացրել էր Ավետիք Չալաբյանին ձերբակալելու պատճառը՝ նշելով, որ վերջինս 2026 թվականի մայիսին մեկնել և հանդիպել է այլ պետության պաշտոնյաների հետ, որի ընթացքում համոզելու, նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է, որպեսզի նրանք իրենց ծառայողական, իշխանական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։

 

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում