Շարմազանովը կարևորում է իր քաղաքական փորձն ու գիտելիքները նոր սերնդին փոխանցելու Սերժ Սարգսյանի պատրաստակամությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կարևորում է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի` իր քաղաքական փորձն ու գիտելիքները նոր սերնդին փոխանցելու պատրաստակամությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ փոխնախագահը մեկնաբանել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը, որում Նախագահը նշել էր՝ եթե ի վերջո որոշեն, որ վարչապետի պաշտոնում առաջադրվելու է իր թեկնածությունը, ապա ավելի շատ ժամանակ է հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին: «Քաղաքականության մեջ սերնդափոխությունը, սերունդների համերաշխությունը, փորձի փոխանցումը ավագ սերնդից երիտասարդ սերնդին շատ կարևոր է, որովհետև աշխարհի ժողովրդավարական պետություններում պետական համակարգերը միշտ կայացել են ավագ սերնդի և կրտսեր սերնդի փորձի փոխանակման միջոցով»,- նշեց Շարմազանովը:

Նրա խոսքով` որևէ մեկը մեկ օրում պատրաստի պետական առաջնորդ չի դառնում: «Ո'չ Վլադիմիր Պուտինն է մեկ օրում պետական առաջնորդ դարձել, ո'չ Ֆրանկլին Ռուզվելտը, ո'չ էլ Բարաք Օբաման: Այստեղ շատ կարևոր է տարբեր սերունդների փորձի փոխանակումը` պետական գաղափարախոսության, պետական մտածողության, պետական գործչի անելիքների, պետության առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ: Շատ կարևոր է, որ Սերժ Սարգսյանը իր ողջ քաղաքական կապիտալը, կուտակած փորձն ու իմաստությունը պատրաստ է փոխանցել նոր սերնդին»,-եզրափակեց Էդուարդ Շարմազանովը:

Tert. am-ին տված հարցազրույցում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով հարցին, թե ապրիլին կդառնա ՀՀ վարչապետ, պատասխանել է. «Ոչ մեկի համար էլ գաղտնիք չէ, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում քաղաքական պատասխանատվություն և կառավարություն ձևավորելու լիազորություն ստանձնած Հանրապետական կուսակցության և կոալիցիոն ՀՅԴ-ի շարքերում ամենատարբեր ձևաչափերով թեման ամիսներ շարունակ քննարկվում է, թեև այդ քննարկումները դեռ չեն հասել կուսակցական-ինստիտուցիոնալ հարթակներ։ Ինձ հետ էլ արդեն բազմաթիվ գործընկերներ խոսել են։ Չգիտեմ այս քննարկումները երբ կավարտենք։ Բայց եթե ի վերջո որոշենք, որ առաջադրվելու է իմ թեկնածությունը, ապա դա կլինի իմ կողմից մեկ հավելումով ՝ առ այն, որ սահմանադրական լիազորությունների ամբողջական իրականացմանը զուգահեռ ավելի շատ ժամանակ եմ հատկացնելու երիտասարդ քաղաքական լիդերներին մեր երկրի անցած տարիների երևացող ու չերևացող ողջ փորձը փոխանցելու գործին։ Սա մի խնդիր է, որն այսօր չափազանց կարևոր է։ Բոլորս անելիք ունենք քաղաքական նոր առաջնորդների թրծման հարցում՝ անկախ նրանց կուսակցական պատկանելությունից, անկախ քաղաքական ներկա դիրքավորումից»:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան