Միջազգային

Ֆլորիդայում F/A-18 ռազմական ինքնաթիռ Է կործանվել, զոհվել են անձնակազմի երկու անդամները

1 րոպեի ընթերցում

Ֆլորիդայում F/A-18 ռազմական ինքնաթիռ Է կործանվել, զոհվել են անձնակազմի երկու անդամները

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Քի Ուեսթ ավիաբազայի մերձակայքում աղետի Է ենթարկվել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի F/A-18 կործանիչը, անձնակազմի երկու անդամները զոհվել են: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 14-ին հայտնել Է CBS News-ը՝ հղում անելով զինվորականների: F/A-18-ը վարժական թռիչք Էր կատարում:

Ականատեսների խոսքով՝ ինքնաթիռը բռնկվել Է օդում եւ ընկել թռիչքավայրԷջքային գոտուց մեկուկես կիլոմետր հեռավորության վրա: Fox News-ի տեղեկությունների համաձայն՝ խափանվել Է օդանավի շարժիչներից մեկը: Ավիաաղետի փաստով կատարվում Է հետաքննություն, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում