ԵՄ-ն 35 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ է հատկացնում տեխնոլոգիական ստարտափերին և ընկերություններին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է տեխնոլոգիական ուղղվածության ստարտափերին և գործող ընկերություններին հատկացվող նորարարության ուղղված դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները և թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում (օրինակ՝ արհեստական ինտելեկտ, բլոքչեյն և այլն): Հայտատուները պարտավոր են ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում ապահովել. Երևանի դեպքում՝ 50 տոկոսի (դրամաշնորհը մինչև 35 հազար եվրո է), իսկ մարզերի՝ 15 տոկոսի չափով։

Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ: Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է 2018 թվականի հունվարին, որի համատեքստում ինն ընկերության ֆինանսավորում է տրամադրվել։ Դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը տրվում է մարտին: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 3-ը` ժամը 23:59-ը։ 2018 և 2019 թվականների ընթացքում նախատեսվում է տրամադրել ևս 9 դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրը՝ 35 հազար եվրոյի չափով և 9 ամիս տևողությամբ։

Հետաքրքրված թեկնածուների հարցերին պատասխանելու համար ՁԻՀ-ը մարտի 3-ից սկսած կազմակերպում է խորհրդատվական հանդիպումներ երեքշաբթի և հինգշաբթի օրերին՝ ժամը 15:00-18:00-ը, իսկ չորեքշաբթի օրերին՝ 11:00-13:00-ը։ Կկազմակերպվելու են նաև ծանուցողական հանդիպումներ Երևանում, Գյումրիում, Վանաձորում: Հայտադիմումները հասանելի են հետևյալ հղումով:

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Հայերեն

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր

Խորհրդարանական ընտրությունների ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն այսօր և վաղն իրականացնելու է լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ

Կրեմլում գնահատել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վերականգնման հեռանկարները

Շիրակի մարզում ԱԺ ընտրություններին քվեարկելու իրավունք ունի 209 հազար 519 ընտրող

Ակնաշենի համայնքային փոքր տունը հաշմանդամություն ունեցող երեխաների համար դարձել է մատչելի կենսակերպի հարմարավետ կեցավայր