Սիրիական զորքերն Արեւելյան Գութան բաժանել են երկու գոտու. SANA

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի մարտիկները մարտի 11-ին Արեւելյան Գութայում ազատագրել են Մդեյրա բնակավայրը եւ մոտեցել Հարասթա արվարձանին (Դամասկոսից 8 կիլոմետր): Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը: Գործակալության տեղեկատվությամբ՝ կառավարական ուժերն անցկացված գործողության ընթացքում մայրաքաղաքի մատույցներում գտնվող տարածաշրջանը բաժանել են հյուսիսային եւ հարավային գոտիների, որպեսզի բնակչության անվտանգ դուրս գալու պայմաններ ստեղծեն Ջիսրեյն - Մլեխա եւ Էլ Վադիֆին հումանիտար միջանցքերով:

Զորքերին հաջողվել Է փակել ավազակային կազմավորումների մատակարարման ուղեգծերը, որոնք պաշտպանվում են Դումա արբանյակ քաղաքում (Դամասկոսից 12 կիլոմետր), ինչպես նաեւ միանալ այն կայազորին, որը շրջափակված Էր Հարասթայի ծայրամասում: Ինչպես նշում Է SANA գործակալությունը, մարտի 11-ին հարյուրավոր մարդիկ Էին դուրս եկել ցույցերի, որոնք տեղի են ունեցել Արեւելյան Գութայի Սաբքա եւ Համուրիա քաղաքներում:

Դրանց մասնակիցները սիրիական բանակին կոչ են արել պաշտպանության տակ վերցնել այդ բնակավայրերը եւ այնտեղից վտարել զինված խմբավորումներին: Al-Manar հեռուստակայանի տեղեկություններով՝ զորքերն այժմ վերահսկում են Արեւելյան Գութայի տարածքի 54 տոկոսը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները

«Յագելոնիա»-ն շատ լավ թիմ է՝ հստակ խաղային ձեռագրով. Մանուել Տուլիպա

Հռոմի պապը վիրահատությունից հետո աստիճանաբար ապաքինվում է

Բաքվում հանդիպել են Ադրբեջանի և Իսրայելի նախագահները

«Արարատ-Արմենիա»-ի կիսապաշտպան Տեռայի կարծիքով՝ «Յագելոնիա»-ն ձգտելու է Հայաստանի չեմպիոնի դեմ խաղում հաղթանակի հասնել

Իրաքում ակնկալում են, որ թուրքական զորքերի դուրսբերումը երկրից կավարտվի երեք ամսում

«Հայաստան» համահայկական հիմնադրամը և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կմիավորեն ջանքերը մարզերում կրթական հնարավորությունների ընդլայնման համար