Միջազգային

Կանադան Իրաքում կարող է ավելացնել իր ռազմական ներկայությունը

1 րոպեի ընթերցում

Կանադան Իրաքում կարող է ավելացնել իր ռազմական ներկայությունը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադան պատրաստ է և ունակ ընդլայնել իր ներդրումն Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի գործում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ գործակալության տեղեկացմամբ, այս մասին CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, գեներալ Պետր Պավելն Օտտավայում կանադական զինվորական բարձրագույն ղեկավարության հետ հանդիպումից հետո:

«Օտտավան ունի հնարավորություն Իրաքում ավելին անելու համար, մասնավորապես, իրաքյան զինվորականներին սովորեցնելու համար: Այս հարցը Կանադայի պաշտպանության շտաբի գեներալ Ջոնաթան Վենսի հետ քննարկելով, հասկացա, որ Կանադան պատրաստ է այդ ոլորտում իր վրա վերցնել ավելի շատ պարտականություն»,-նշել է նա: Պետր Պավելն ավելացրել է, որ Կանադայի զինվորականներն առաջին անգամ չեն Իրաքում, և պատահական չէ, որ այդ երկիրն այսօր ՆԱՏՕ-ի տեսադաշտում է, այն պատրաստ է ավելացնել իր ներդրումը «Իսլամական պետության» դեմ պայքարում:

Կանադան միացել է «Իսլամական պետության» դեմ պայքարին 2014 թվականից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում