Քաղաքականություն

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի տուն

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս սպարապետ Վազգեն Սարգսյանի տուն-թանգարան:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արմեն Սարգսյանն այցելել է նաև Վազգեն Սարգսյանի մայրիկին՝ տիկին Գրետային:

Մարտի 5-ը Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է. նա կդառնար 59 տարեկան:Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա կապակցությամբ միջոցառումներ են անցկացվել ինչպես մայրաքաղաք Երևանում ու նրա ծննդավայր Արարատի մարտում, այնպես էլ հանրապետության այլ բնակավայրերում: Հարգանքի տուրք է մատուցվել «Եռաբլուր» պանթեոնում, որտեղ Նախագահ Սերժ Սարգսյանը հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ ծաղկեպսակ է դրել Սպարապետի շիրմին:

Լուսանկարները Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան էջից

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում