1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լուսավոր սահման» բարեգործական նախաձեռնության միջոցով 2016 թվականի նոյեմբերից մինչ այժմ էներգախնայող լամպերով են լուսավորվել ՀՀ և Արցախի տասնինը գյուղերի տներ, գնվել է 18 հազար 375 լուսադիոդային (LED) լամպ: Արդյունքում ծրագրին միացած ընտանիքները ամսական մինչև 4000 դրամ են խնայել: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ «Լուսավոր սահմանի» ֆեյսբուքյան էջից:
Նախաձեռնության նպատակը Հայաստանի և Արցախի սահմանամերձ բոլոր գյուղերում լուսադիոդային լամպերի տեղադրման բարեգործական ակցիայի միջոցով սահմանամերձ գյուղերի բնակիչների հոգսերը թեթևացնելն է՝ փորձելով կրճատել նրանց էլեկտրաէներգիայի սպառման համար ամենամսյա վճարները: Նախաձեռնությունը բոլորին կոչ է անում ներդրում ունենալ սահմանամերձ գյուղերի լուսավորման մեջ՝ մասնակցելով դրամահավաքին հետևյալ հղումով:
Օրերս լուսադիոդային լամպեր են բաժանվել նաև Տավուշի Պառավաքար համայնքում: