Բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված  հափշտակությունների 25 դրվագ 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է ավտոմեքենաներից կատարված գողությունների 25 դրվագ. երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2018թ. փետրվարի 24-ին՝ ժամը 03:30-ի սահմաններում, երկու երիտասարդ Երևանի Ռուբինյանց 2/2 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի ձախ կողային ապակին կոտրելու միջոցով ավտոմեքենայի սրահից բացել են շարժիչի ծածկոցը և փորձել գողություն կատարել, սակայն իրավապահների կողմից բերման են ենթարկվել՝ հանցագործությունն իրենց կամքից անկախ հանգամանքներում ավարտին չհասցնելով:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում: Երկու անձ ներգրավվել է որպես կասկածյալ:

Քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն անձանց մասնակցությամբ կատարվել են բազմաթիվ այլ հափշտակություններ Երևանի տարբեր վարչական շրջաններում և Աբովյան քաղաքում։

Գողությունները կատարվել են գիշերվա ժամերին՝ հիմնականում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներից՝ նույն եղանակով. ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք կայանված ավտոմեքենաներից հափշտակել են «ABS» արգելակման համակարգեր, առանձին դեպքերում նաև՝ ավտոմեքենաների սրահներում գտնվող այլ արժեքավոր իրեր։

Կասկածյալների կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են և առգրավվել գողոն հանդիսացող «ABS» արգելակման համակարգերից մեկը, ավտոմեքենայի վառելիքի լիցքավորման կտրոններ և պայուսակ, մեկ այլ ավտոմեքենայից գողացված թանկարժեք արևային ակնոցը, ինչպես նաև հայտնաբերվել և առգրավվել են հանցագործության կատարման միջոց հանդիսացած ավտոմեքենայի «սվեչան»՝ էլեկտրականության մոմիկի մանրացված մասնիկները:

Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, նույն անձանց կողմից կատարված հնարավոր այլ հափշտակությունները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ