Գիրք նվիրելու օրը Երևանում մեկնարկեց Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը գրքի հանրահռչակմանը նպաստող հրաշալի նախաձեռնություն է, որին մասնակցում են Հայաստանի մի շարք հրատարակիչներ` ներկայացնելով իրենց լույս ընծայած գրականությունը: Տոնավաճառի պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ մեծանուն գրող Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին: Այն համընկավ նաև Գիրք նվիրելու օրվա հետ:

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանն ասաց, որ տոնավաճառը գեղեցիկ ավանդույթ է դարձել` իր շուրջ համախմբելով բազմաթիվ գրքասերների, ընթերցողների, գրադարանի բարեկամների: «Այս օրերին նրանք ոչ միայն կծանոթանան հրատարակիչների նոր գրքերին, այլև մասնակից կդառնան գրադարանում անցկացվող բազմաթիվ մշակութային ակցիաներին: Շարունակվում է «Հեքիաթի դեսպաններ» գրադարանի հեղինակային ծրագիրը, որի ընթացքում դեսպաններն իրենց մայրենիով հեքիաթ կկարդան երեխաների համար: Փոքրիկները կարող են մասնակցել գրքի ստեղծման գործընթացին, ինտերակտիվ խաղերի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Տոնոյանը:

Տոնավաճառին իրականացվեց «Նվեր զինվորին» ակցիան: Մարդիկ կարող են գրքեր գնել, ընծայագրել դրանք ու դնել հատուկ տաղավարում: Տոնավաճառի ավարտից հետո գրքերը կառաքվեն զորամասեր: ՀՀ մշակույթի նախարար Ներսես Տեր-Վարդանյանն այդ նպատակով բերել էր Հրանտ Մաթևոսյանի անտիպ ստեղծագործությունների ժողովածուն:

Նա շեշտեց, որ գիրքը պատանիների համար լավագույն ուսուցիչն ու ղեկավարն է, և հենց գրքերում են ներկայացվում տարբեր մարդկային հարաբերությունները, իմաստունների կարևոր մտքերը, որոնք մանկապատանեկան հասակում են տպավորվում մեր մեջ: Նա կարծում է` հետագայում դժվար ստեղծվի մի բան, որը կարողանա փոխարինել գրքին: Ներսես Տեր-Վարդանյանը ՀՀ մշակույթի նախարարի և իր կողմից գրքեր նվիրեց Ռուզան Տոնոյանին և գրադարանին:

ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանի խոսքով` մարդկության մեծագույն գյուտը ատոմային միջուկի տրոհումը կամ Մենդելեևի աղյուսակը չէր, այլ այն պարզ գիրքը, որն իբրև ընկեր ձևավորում է մեզ վաղ մանկության տարիներից, հետո ուղեկցում ու միշտ մնում ուսուցչի կարգավիճակում: Նա շնորհավորեց բոլորին տոնավաճառի մեկնարկի առթիվ:

Տոնավաճառին երեխաների համար չեխերենով հեքիաթ ընթերցեց ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Միկիսկան: Նա շնորհավորեց գրադարանին գեղեցիկ միջոցառման համար, շեշտեց, որ գիրքը բաց պատուհան է դեպի աշխարհ, և այն հնարավորություն է տալիս լավ ճանաչել օտար մշակույթները, երկրներն ու ազգերը:

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդգծեց, որ առավոտյան գրողները Երևանում ավելի քան քառասուն դպրոց են այցելել, գրքեր նվիրել ու ընթերցել դպրոցականների համար: Նա շեշտեց, որ աշխարհի հինգ մայրցամաքներից բացի կա վեցերորդը, որը գիրքն է: Միլիտոնյանը գրադարանին նվիրեց իր վեցամյա թոռնիկի հետ համատեղ գրած «Չի լինում, չի լինում» գիրքը և երեխաներին հորդորեց հավատալ իրենց ուժերին ու գրել:

Գրադարանը փետրվարի 17-21-ը «Մանկապատանեկան գրքի երևանյան 14-րդ տոնավաճառը»-ն իրականացնում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «IBBY Հայաստանի» և «Արտբրիջ» գրախանութի գործընկերությամբ:

Հայերեն

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան

Չինաստանը զբաղվում է ՉԺՀ, Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման նախապատրաստությամբ

Երևանում COP17-ի շրջանակում մեկնարկել է Բնության նշանակման միջազգային դաշինքի գործունեությունը

Կանաչ ստանդարտներ ու մարզական կենտրոններ. Նազիկ Ավդալյանը COP17-ի շրջանակում խոսել է նոր նախագծի մասին

Հոկտեմբերի 22-ի միջոցառումների անոնս

Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից կբռնագանձվեն գույքեր ու դրամական միջոց

Ուշակովը մանրամասներ է հայտնել Պուտին-Ուիթքոֆ հանդիպումից

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին