Միջազգային

Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային, եթե ապացուցվի քիմզենքի կիրառումը. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիան ռազմական հարված կհասցնի Սիրիային, եթե ապացուցվի քիմզենքի կիրառումը. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան պատրաստ Է անհապաղ ռազմական հարված հասցնել Սիրիային, եթե սիրիական բանակի կողմից խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառման ապացույցներ ներկայացվեն: Այդ մասին, ինչպես հայտնել Է «Ֆրանսպրես» գործակալությունը, փետրվարի 13-ին հայտարարել Է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Մենք հարված կհասցնենք այն վայրին, որտեղ դա կատարվել Է, կամ որտեղ դա կազմակերպվել Է: «Կարմիր գիծը» կպահպանվի»,- ասել Է նա լրագրողների հետ կայացած հանդիպմանը:

Միաժամանակ Մակրոնն ընդգծել Է, որ մինչ այժմ Փարիզը Սիրիայում նման արգելված զենքի օգտագործման համոզիչ ապացույցներ չի ստացել: «Այսօր մենք մեր ծառայությունների կողմից չունենք այն բանի հաստատումներ, որ միջազգային պայմանագրերով արգելված քիմիական զենք Է օգտագործվել քաղաքացիական բնակչության դեմ»,- նշել Է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում