Մոսկվայում վատ եղանակի պատճառով զոհ և վիրավորներ կան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում վատ եղանակը հանգեցրել է մարդկային զոհերի, հայտնել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։ Մեկ մարդ զոհվել է ծառի ընկնելու և էլեկտրահաղորդման գծի կտրվելու պատճառով։ Եվս երկու մարդ վիրավորվել է։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, վերջին տվյալներով, ՌԴ մայրաքաղաքում արդեն 360 ծառ է տապալվել։

«Այսօր, կարծես թե, ավելի վատ իրավիճակ է լինելու։ Սպասվում է ուժեղ ձյուն և փոթորկալից քամի մինչև 20 մ/վրկ ուժգնացումով։ Պետք է հեռու մնալ ծառերից և մալուխներից»,- գրել է Սոբյանինը «ՎԿոնտակտե»-ի իր էջում։

Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ ուժեղ ձյունը կիրակի Մոսկվայում կշարունակվի, սպասվում է բուք, մերկասառույց։ Անցած մեկ օրվա ընթացքում ՌԴ մայրաքաղաքում տեղումները կազմել են 23 մմ, ինչը ամսական նորմի 64%-ն է։ Մեկ օրում ձյան ծածկույթը 32 մմ-ից հասել է 43 մմ-ի։ Մոսկվայում փետրվարի տեղումների նորմը 36 մմ-ն է։

Լուսանկարը՝ ՏԱՍՍ

Հայերեն Русский

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին

Ուիթքոֆը շնորհակալություն է հայտնել Պուտինին՝ ՌԴ-ում դատապարտված ԱՄՆ քաղաքացու ազատ արձակման համար

Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է. 2 անձ՝ կալանավորվել

Նորոգվում է Արծվաբերդ-Չինարի հանրապետական նշանակության ճանապարհը

Ոստիկանությունը շարունակում է հատուկ միջոցառումները. տարածքային բաժիններ է տեղափոխվել շուրջ 150 անձ

Թրամփը հաստատել է լուրերը, որ սպառնալիքի պատճառով Թուրքիայից գաղտնի կերպով հեռացել է այլ ինքնաթիռով

Մեկնարկել են Բաղրամյանի հրշեջ-փրկարարական ջոկատի նոր վարչական շենքի շինաշխատանքները

ԱԺ նիստ