Ֆրանսիայում հինգ մարդ Է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների կործանման հետեւանքով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի հարավի Վար դեպարտամենտում հինգ մարդ Է զոհվել երկու ռազմական ուղղաթիռների կործանման հետեւանքով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տեղի պրեֆեկտուրայի ներկայացուցիչը:
Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի թռիչքային դպրոցի երկու ուղղաթիռների կործանումը տեղի Է ունեցել փետրվարի 2-ի առավոտյան ժամը մոտավորապես 10-ին Կարսես ոչ մեծ քաղաքի շրջանում: «Նախնական տվյալներով՝ զոհվել Է հինգ մարդ: Ողբերգության հանգամանքները պարզվում են, պրեֆեկտը մեկնել Է աղետի վայր»,-ասել Է տեղական իշխանությունների ներկայացուցիչը: