Նախարար Ռոստոմյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչ Վասիլիս Մարագոսին 

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերի գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերի բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսին՝ Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկու ուղեկցությամբ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունից: Կողմերը քննարկել են 2017-2020 թվականներին Եվրամիության կողմից սպորտի և երիտասարդության ոլորտներին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր:

Նախարարը ողջունել է հյուրերին և նշել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ կարևորություն է տալիս եվրոպական կառույցների հետ ընդլայնված և սերտ համագործակցությանը հատկապես երիտասարդական քաղաքականության ոլորտում: «Համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով կարևոր են երիտասարդների անձնական շփումները: Կարծում եմ՝ եվրոպացի երիտասարդների այցելությունները մեր երկիր կբարձրացնեն նրանց տեղեկացվածության մակարդակը Հայաստանի, մեր ավանդույթների, պատմամշակութային արժեքների և ազգային առանձնահատկությունների վերաբերյալ: Իսկ երիտասարդների ներգրավվածությունը տարբեր ոլորտներում մեր նախարարության ռազմավարության առանցքային ուղղություններից մեկն է»,- ասել է նախարարը: Նա նաև տեղեկացրել է, որ երկրորդ տարին է անընդմեջ, ինչ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից բոլոր դրամաշնորհային ծրագրերն իրագործվում են Հայաստանի Հանրապետության մարզերում:

Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Եվրահանձնաժողովի կողմից իրագործվող ծրագրերի քննարկման նպատակով հանդիպումներ են իրականացվել նաև ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ կրթության և գիտության և մյուս շահագրգիռ գերատեսչությունների հետ: «Կոնկրետ գործողությունների ծրագրեր ներկայացնելու համար հաշվի են առնվելու ձեր երկրի առանձնահատկությունները: Ես համամիտ եմ, որ երիտասարդների միջև անձնական շփումները նրանց ինտեգրման ամենակարճ ճանապարհն են»,- ասել է Վասիլիս Մարագոսը:

Հայերեն

Հայաստանի մի շարք շրջաններում առաջիկա օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ ՄԻՊ-ն ու Սյունիքի մարզպետը քննարկել են մարզում առկա սոցիալ-տնտեսական հիմնահարցերը

Հայաստանից հունիսի 1-ից հուլիսի 19-ն արտահանվել է 7654 տոննա ծիրան

ԱՄՆ-ն համաշխարհային նախազգուշացում է տարածել արտերկրում գտնվող իր քաղաքացիների համար

ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել

Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող Ավետիս Առաքելյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից

Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր

Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին

Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է