Միջազգային

Չինացի բանվորներն աշխատավարձն ստացել են աղյուսներով

1 րոպեի ընթերցում

Չինացի բանվորներն աշխատավարձն ստացել են աղյուսներով
ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի հարավ-արեւելքում գտնվող աղյուսի գործարանի բանվորներին աշխատավարձի չվճարած մասը տրվել Է աղյուսներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Գործարանն իր բանվորներին պարտք Էր ընդհանուր առմամբ 90 հազար յուան (շուրջ 14 հազար դոլար):

Ինչպես գրում Է «Սինհուա» գործակալությունը, Ցզյանսի նահանգի Նանչան քաղաքում շուրջ 30 բանվորներ համաձայնել են 290 հազար աղյուս ստանալ իրենց հասանելիք 80 հազար յուանի փոխարեն:

«Ցզյանսի ժիբաո» թերթը գրում Է, որ բոլոր բանվորները միգրանտներ են Յունանի նահանգի լեռնային շրջաններից: Նրանց հանրակացարանում Էլեկտրականություն եւ ջեռուցում չի եղել, եւ նրանք ապրում Էին մոմի լույսով ու ցախ Էին վառում:

Այն բանից հետո, երբ նրանց վիճակով հետաքրքրվել են աշխատանքի տեղական դեպարտամենտը եւ դատարանները, աշխատողները համաձայնել են, որ չվճարված գումարները փոխհատուցվեն աղյուսներով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում