Խճանկար

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

3 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Սուրբ Աթոռի առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սուրբ Աթոռի (Վատիկան) առաքելական նվիրակ արքեպիսկոպոս Ժոզե Ավելինու Բետանկուրին:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ժաննա Անդրեասյանը ողջունել է հյուրին և վերահաստատել երկու երկրների դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակի շրջանակում համագործակցային կապերը սերտացնելու, համատեղ նոր ծրագրեր իրականացնելու պատրաստակամությունը:

«Հայաստանի ու Սուրբ Աթոռի սերտ փոխգործակցությունը հիմնված է քրիստոնեական արժեքների և ընդհանուր պատմական ժառանգության վրա: Լինելով առաջին քրիստոնեական պետությունը՝ մենք պարտավորություն ունենք նաև խորացնելու մեր համագործակցությունը: Քրիստոնեական մշակույթը Հայաստանում բազմաշերտ է, ինչը միայն ուժեղացնում է մեզ և նոր հնարավորություններ տալիս»,-նշել է նախարարը:

Կողմերն անդրադարձել են 2021 թ. «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրին՝ շեշտելով դրա ժամկետը երկարաձգելու և բովանդակությունը ընդլայնելու կարևորությունը:

Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է եղել նաև ՀՀ-ում Վատիկանի դեսպանատան՝ Սուրբ Աթոռի նստավայր առաքելական նվիրակության շենքի պատմական արժեքին՝ որպես հուշարձան շենքի և դրա ճարտարապետական նախնական տեսքը վերականգելու խնդրին: Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԿԳՄՍ նախարարությունը՝ որպես ոլորտը համակարգող գերատեսչություն, առաջնահերթ է համարում հուշարձանների պահպանությունը և պատրաստ է տրամադրելու մասնագիտական և խորհրդատվական աջակցություն:

Քննարկվել են նաև Ներսես Շնորհալի հայրապետի մահվան 850-րդ տարելիցի շրջանակում (ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների օրացույցում` 2022-2023 թթ. երկամյակի համար) երկկողմանի կարևոր արժեքներն ասպարեզ բերելու և համատեղ նախաձեռնություններով հանդես գալու հնարավորությունները:

Բաժին

Բժիշկը ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու միջոցները

Life

Բժիշկը ներկայացրել է ծովում մազերի որակը պահպանելու միջոցները

Picsart-ը գեներատիվ AI-ով նոր հավելված է գործարկել

Life

Picsart-ը գեներատիվ AI-ով նոր հավելված է գործարկել

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է

Խճանկար

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է

Բրիտանացիները հրաժարվում եմ ընտանի կենդանիներից կյանքի թանկացման պատճառով

Life

Բրիտանացիները հրաժարվում եմ ընտանի կենդանիներից կյանքի թանկացման պատճառով

Աշխարհին շոկոլադի քաղցրություն է պետք. այն  համեմատել են համբույրի հետ ու անվանել աստվածների սնունդ

Խճանկար

Աշխարհին շոկոլադի քաղցրություն է պետք. այն  համեմատել են համբույրի հետ ու անվանել աստվածների սնունդ

Լեգենդի ծնունդն, անմահությունը.եթե կինը մտքին դնի, կհասնի ուզածին, անգամ հանրության առջեւ մերկանալով

Խճանկար

Լեգենդի ծնունդն, անմահությունը.եթե կինը մտքին դնի, կհասնի ուզածին, անգամ հանրության առջեւ մերկանալով

Bloomberg-ը կանխատեսել է սուրճի դեֆիցիտ կորոնավիրուսի պատճառով

Խճանկար

Bloomberg-ը կանխատեսել է սուրճի դեֆիցիտ կորոնավիրուսի պատճառով

Խաղեր ընտանիքի համար, որոնք թույլ չեն տա ձանձրանալ տանը

Life

Խաղեր ընտանիքի համար, որոնք թույլ չեն տա ձանձրանալ տանը

Իտալիայում սահմանված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներում ջուրը նկատելիորեն մաքրվել է

Life

Իտալիայում սահմանված կարանտինի արդյունքում Վենետիկի ջրանցքներում ջուրը նկատելիորեն մաքրվել է

Հիվանդ շնիկի եւ աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

Life

Հիվանդ շնիկի եւ աղավնու բարեկամությունը հուզել է ցանցի օգտատերերին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում