Խճանկար

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է

1 րոպեի ընթերցում

Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնության պոկում վարժության արծաթե մեդալակիր է

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի Անդրանիկ Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծանրամարտի Եվրոպայի տղամարդկանց և կանանց առաջնությունն այս տարի անցկացվում է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում: Տղամարդկանց 89 կգ քաշային կարգում Հայաստանն ուներ երկու ներկայացուցիչ` հավաքականի հնաբնակներից Անդրանիկ Կարապետյանը և առաջին անգամ մեծահասակների մրցաշարին մասնակցող Վարդան Մանուկյանը:

Անդրանիկ Կարապետյանը պոկում վարժությունում հաջորդաբար բարձրացրեց 168 կգ և 174 կգ, սակայն չկարողացավ գլխավերևում պահել 178 կգ: Պոկում վարժությունում նա նվաճեց արծաթե մեդալ: Հրում վարժությունում երեք մոտեցումներից միայն մեկը հաջողեց` 191 կգ (չբարձրացրեց 196 կգ): Երկամարտի 365 կգ արդյունքով Կարապետյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է:

Վարդան Մանուկյանը պոկեց միայն 160 կգ, իսկ հրում վարժությունում զրո ստացավ:

Այս քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Իտալիայից Անտոնիա Պիզոլատոն` երկամարտի 392 կգ արդյունքով:

Նախօրեին Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում