Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է այդ ժողովրդի կողքին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եզդիների ցեղասպանության ճանաչմամբ և դատապարտմամբ Հայաստանի օրենսդիր մարմինը կոչ արեց միջազգային հանրությանը՝ մոռացության չմատնել ցեղասպանությունները, դրանք վերացնելու մեխանիզմներ ստեղծել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը նման կարծիք հայտնեց «Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի» նախագահ Սաիդ Ավդալյանը:

«Հիրավի, սա պատմական իրադարձություն է, որ Հայաստանի օրենսդիր մարմինը՝ 4 խմբակցություններով միաձայն ճանաչեց եզդիների ցեղասպանությունը: Հայ ժողովուրդը ողջ աշխարհում հանդես է գալիս որպես ցեղասպանությունների դատապարտման և միջազգայնորեն ճանաչման գործընթացի դրոշակակիր: Եվ այսօր Հայաստանը պետական մակարդակով ցույց տվեց, որ կանգնած է իր բարեկամ և եղբայր ժողովրդի՝ եզդիների կողքին»,-ասաց Ավդալյանը:

Եզդիները ևս բազմիցս ապացուցել են իրենց նվիրվածությունը Հայաստանին և Արցախին՝ թե Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, թե Մայիսյան հերոսամարտերին և թե Ապրիլյան քառօրյա պատերազմին:

Վերջին ժամանակները միջազգային հանրությունը, կարծես, մոռացության էր մատնել եզդիների ցեղասպանությունը և դրա հետևանքները վերացնելու մեխանիզմներ ստեղծելը: Եվ այդ առումով հայտարարության նախագիծը շատ կարևոր նշանակություն ունեցավ: «ՀՀ օրենսդիր մարմինը կոչ արեց միջազգային հանրությանը՝ մոռացության չմատնել ցեղասպանությունները, ցույց տվեց, որ պետք է ստեղծել մեխանիզմներ դրանք վերացնելու համար»,- ասաց Ավդալյանն ու կարևորեց, որ խորհրդարանի 4 խմբակցությունները, մի կողմ դնելով իրենց քաղաքական անհամաձայնությունները, միաձայն քվեարկել են եզդիների ցեղասպանության դատապարտման հայտարարության նախագծի ընդունման համար:

Հայաստանի խորհրդարանը հունվարի 16-ին ճանաչեց 2014 թ. Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումների կողմից եզդի ժողովրդի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը: Ահաբեկչական խմբավորումների կողմից իրենց վերահսկողության ներքո գտնվող Իրաքի Հանրապետության տարածքներում եզդի ժողովրդի նկատմամբ 2014 թվականին իրականացված ցեղասպանության դատապարտման մասին հայտարարության նախագծին կողմ է քվեարկեԼ 91, ձեռնպահ՝ 1 պատգամավոր:

Հայերեն English

Եվրոպական ինդեքսներ - 14/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 14/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 14/10/26

Նավթի գները նվազել են - 14/10/26

ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց

Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԹՍ-ների արագության սահմանափակումների համար կարող է պատասխանատու լինել ԱՄՆ կառավարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները