Արամ Ա կաթողիկոսը մի խումբ օտար համալսարանականների դասախոսել է հայ եկեղեցու ներկա առաքելության մասին

2 րոպեի ընթերցում

ԱՆԹԻԼԻԱՍ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը դասախոսել է ամերիկացի, գերմանացի եւ շվեդ համալսարանականների խմբին՝ մասնավերապես ներկայացնելով հայ եկեղեցու ներկա առաքելությունը։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության լրատվական գրասենյակից։

Հաղորդագրության մեջ նշված է. «11 Յունուար 2018-ի առաւօտուն, խումբ մը համալսարանականներ, իրենց երկու փրոֆեսորներուն գլխաւորութեամբ, այցելեցին Անթիլիասի Մայրավանք, ունկնդրելու Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին դասախօսութիւնը ընդհանրապէս քրիստոնէութեան դիմագրաւած ներկայ մարտահրաւէրներուն եւ յատկապէս հայ եկեղեցւոյ ներկայ առաքելութեան մասին։ Ուսանողական խումբը բաղկացած էր ամերիկացի, գերմանացի եւ շուէտացի համալսարանականներէ։

Վեհափառ Հայրապետը ընդհանուր գիծերով պարզեց քրիստոնէութեան ներկայ պատկերը՝ ներքին բաժանումներով, անդրադարձաւ եկեղեցիներուն միջեւ գոյութիւն ունեցող հիմնական տարբերութիւններոոն, խօսեցաւ միջ-եկեղեցական շարժումին մասին՝ յատկապէս այդ ծիրէն ներս անդրադառնալով աստուածաբանական երկխօսութիւններու շօշափած նիւթերուն։ Իր խօսքի երկրորդ բաժինին մէջ Նորին Սրբութիւնը կեդրոնացաւ հայ եկեղեցւոյ վրայ։ Պատմական ընդհանուր ակնարկէ մը ետք, ան պարզեց հայ եկեղեցւոյ յատկանշական երեսները։ Իր խօսքի վերջին բաժինին մէջ Հայրապետը կեդրոնացաւ Միջին Արեւելքի վրայ՝ ընդգծելով քրիստոնէական գործակցութեան կարեւորութիւնը։

Դասախօսութենէն ետք Վեհափառ Հայրապետը պատասխանեց ուսանողներուն եւ փրոֆեսորներուն հարցումներուն, որոնք առաւելաբար աստուածաբանական բնոյթ ունէին եւ առնչուած՝ համաշխարհայնացած ներկայ աշխարհին մէջ եկեղեցւոյ առաքելութեան ու մօտեցման ներկայ ընկերութիւնները տագնապեցնող հարցերուն նկատմամբ»։

Հայերեն

Սահմանադրական դատարանը մերժեց ընդդիմադիրների դիմումները. ընտրությունների արդյունքները կմնան անփոփոխ

Փաշինյանը Գոռավան և Եղեգնավան բնակավայրերում ծանոթացել է կառուցվող մանկապարտեզների շինարարության ընթացքին

Հուլիսի 6-ի միջոցառումների անոնս

Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ

Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամենօրյա ռեժիմով. Երևանի քաղաքապետի խոսնակ

Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. Գլխավոր դատախազ

Վարչապետն այցելել է Վեդի համայնքի Դաշտաքար բնակավայր

Հունգարիայի վարչապետը երկրի խորհրդարանին կներկայացնի սահմանադրական փոփոխության նախագիծ՝ նախագահի պաշտոնանկության համար

Հնդկաստանն էներգետիկ ճգնաժամը հաղթահարում է տարբեր երկրների հետ բարեկամության շնորհիվ. Մոդի

Իսրայելի գործողությունների հետևանքով Գազայում զոհերի թիվը գերազանցել է 73 հազարը