Արամ Ա-ն և Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդը քննարկել են Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված հարցեր

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն Անթիլիասի մայրավանքում ընդունել է Երուսաղեմի լյութերական եկեղեցու եպիսկոպոս Մունիպ Հունանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անթիլիասի մայրավանքից, Երուսաղեմի լյութերական եկեղեցու առաջնորդն այցելել էր Վեհափառ Հայրապետին՝ քննարկելու Երուսաղեմի կարգավիճակի հարցի շուրջ ծավալված վերջին զարգացումները:

Հոգևոր հայրերի քննարկումների արդյունքում որոշում է կայացվել կոչ անել Եկեղեցիների Համաշխարհային խորհրդին, Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդին, ինչպես նաև քրիստոնեական եկեղեցիների այլ կենտրոններին զորակցություն հայտնել Երուսաղեմի քրիստոնեական եկեղեցիներին, ինչպես նաև պատվիրակություններ ուղարկել ԱՄՆ՝ իրենց ընդվզումը հայտնելու նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշման դեմ:

Արամ կաթողիկոսը և Մունիպ Հունանը համաձայնել են, որ Երուսաղեմի հարցում քրիստոնեական եկեղեցիների դիրքորոշումը պետք է հիմնվի երկու կետերի վրա՝ Երուսաղեմի պատկանելիության հարցում քննարկումները պետք է ընթանան խաղաղության ոգով և միաստվածական երեք կրոնների իրավասությունները Երուսաղեմի տարածքում պետք է պաշտպանված լինեն:

Հայերեն

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո