Միջազգային

Եղիսաբեթ Երկրորդն անսովոր հանդերձանքով Է եկել աֆրիկացիների հետ հանդիպմանը

1 րոպեի ընթերցում

Եղիսաբեթ Երկրորդն անսովոր հանդերձանքով Է եկել աֆրիկացիների հետ հանդիպմանը

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Երկրորդ թագուհին անսովոր հանդերձանքով Է եկել Նիգերիայի դեսպանի եւ նրա տիկնոջ հետ հանդիպմանը, նա եղել Է մուգ կարմիր գույնի զգեստով՝ ծաղիկների տեսք ունեցող պրինտով:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Telegraph-ը: Միապետը, որը նախընտրում Է միագույն զգեստները, հագուստի նման ընտրությունն արել Էր վարվելակարգին համապատասխան, քանի որ դեսպանը եւ նրա կինը պաշտոնական ընդունելության Էին եկել նույն երանգի իրենց ազգային հագուստով՝ սպիտակ շերտագծերով եւ երկրաչափական դրվագներով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում