Արագ և ձայնային բարձր որակով զանգեր LTE ցանցի միջոցով. Ucom-ը նորույթով է հանդես գալիս 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում առաջին անգամ Ucom-ը ներդրել է նոր ծառայություն իր շարժական կապի բաժանորդների համար։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծառայությունը կոչվում է Voice over LTE (ձայնը LTE ցանցի միջոցով) և այս տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորություն է տրվում։

Այս տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։

«Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ աշխատել է, որպեսզի ընկերության բաժանորդներն առաջինը Հայաստանում մուտք գործեն հաղորդակցման նոր դարաշրջան։ Ազդանշանը տրվում է նոր բազային կայաններից, որոնք նախորդ տարվանից սկսած մեր ընկերությունը շարունակաբար տեղադրել է Հայաստանի 150-ից ավելի բնակավայրերում»,- նշեց Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։

Բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացումները Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները և օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։

«Մենք արդեն մեկ տարուց ավելի ծառայություններ ենք մատուցում 4G+ ցանցում։ Այսօր մենք այդ նույն ծածկույթում ակտիվացնում ենք Voice over LTE ծառայությունը։ Այն հեռախոսները, որոնք ունեն այդ ծառայությունը կկարողանան զանգ իրականացնել VoLTE ցանցում և ունենալ բարձր որակ։ Մեր այս նոր ծառայության շնորհիվ ինտերնետի խափանում նույնպես չի լինի։ Ցանկացած Ucom բաժանորդ, ում հեռախոսը հնարավորություններ ունի, ավտոմատ VoLTE-ն կակտիվանա,- ընդգծեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը և հավելեց,- քանի որ ազգաբնակչության մոտ 65 տոկոսն ունի սմարթֆոն, ապա նրանց 15-20 տոկոսը կօգտվի այդ ծառայությունից»։

VoLTE տեխնոլոգիայի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլև ձայնի բարձր որակը։

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ կգումարի Ուկրաինայի խնդրանքով

Լիբանանի նախագահը հայտարարել է, որ Իսրայելի հարվածները խաթարում են հրադադարի ջանքերը

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ. տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ

Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ

ԱՄՆ-ն և Իրանը Պարսից ծոցում կրկին փոխանակվել են հարվածներով

ՀՀ-ին կվերադարձվի Երևանում գտնվող՝ 12 հազար 860 քմ մակերեսով հողամասը. Դատախազության՝ պետշահերի հերթական հայցը բավարարվել է

Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար

Հռոմի Պապ Լևոն XIV-ը սկսել է իր առաջին առաքելական ճանապարհորդությունը դեպի Իսպանիա

Արամ Խաչատրյանի ծննդյան առթիվ ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարը ծաղիկներ են խոնարհել կոմպոզիտորի շիրիմին

Քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր