Ահաբեկչություն Նյու Յորքում. զոհվել է 8 մարդ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում հոկտեմբերի 31-ին տղամարդը փոքր բեռնատար մեքենայով մեծ արագությամբ քշել է Մանհեթնի անցորդների և հեծանվորդների վրա: Մեքենան մի քանի թաղամաս սլացել է հեծանվորդների համար նախատեսված ճանապարհով և կանգ է առել միայն դպրոցական ավտոբուսին բախվելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ամերիկյան լրատվամիջոցները, կատարվածի հետևանքով զոհվել է 8 մարդ, վնասվածքներ են ստացել ավելի քան 12-ը:

Տեղական իշխանությունները կատարվածն արդեն ահաբեկչություն են որակել:

Երբ տղամարդը զենքը ձեռքին դուրս է եկել մեքենայից, ոստիկանները նրա դեմ կրակ են բացել՝ վիրավորելով ահաբեկչին: Վերջինս տեղափոխվել է հիվանդանոց:

Ամերիկյան CNN հեռուստաընկերության տվյալներով՝ հանցագործը, դուրս գալով մեքենայից բղավել է «Ալլահ աքբար»: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ նրա մոտ եղել է գրություն, որում նշված է եղել, թե ինքը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անունից:

Բելգիայի և Արգենտինայի արտգործնախարարություններից հայտնել են, որ զոհերի թվում կան իրենց երկրների քաղաքացիներ:

Ամերիկյան լրատվամիջոցներն ավելի ուշ հայտնել են, որ ահաբեկչության հեղինակը 29-ամյա ուզբեկ Սայֆուլլո Խաբիբուլաևիչ Սաիպովն է: Նա ԱՄՆ է տեղափոխվել 2010 թվականին:

Հայերեն English Русский

Տեղումնաբեր ցիկլոն է մոտենում, օդի ջերմաստիճանը կնվազի

Բուժաշխատողները պետք է անհատական լիցենզիա ունենան․ այդ նպատակով նախատեսված քննությունները կանցկացվեն 2027-ի հունվարից

Պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն է

ՀՀ ԱԳՄԱ փոխնախարարը ելույթ է ունեցել Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպմանը

Պակիստանի ԶՈւ-ն հետ է մղել թալիբների հարձակումն Աֆղանստանի հետ սահմանին. Reuters

Երևանում մեկնարկել է երկօրյա ակնաբուժական միջազգային համաժողովը

Հայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմինները

Գեղարքունիքի մարզպետը խրախուսել է մարզի փրկարարներին

Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի պաշտպանության նախարարին

Նեթանյահուն Արգենտինայի նախագահի հետ քննարկել է երկկողմ համագործակցության վերաբերյալ հարցեր