Միջազգային

ԱՄՆ-ում ավելի քան 900 հազար մարդ առանց Էլեկտրականության Է մնացել եղանակի պատճառով

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ում ավելի քան 900 հազար մարդ առանց Էլեկտրականության Է մնացել եղանակի պատճառով
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի հյուսիս-արեւելքում տեղատարափների եւ սաստիկ քամու պատճառով առանց Էլեկտրականության մնացած մարդկանց թիվն ավելացել Է մինչեւ 930 հազար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NBC Boston հեռուստաալիքը:

Մասաչուսեթսի նահանգում անբարենպաստ եղանակի պատճառով ԷլեկտրաԷներգիայից զրկվել Է ավելի քան 269 հազար մարդ, Ռոդ-Այլենդում՝ ավելի քան 144 հազար եւ Քոննեքթիքութի նահանգում՝ ավելի քան 152 հազար մարդ՝: Մոտավորապես 231 հազար սպառողներ Էլեկտրամատակարարման համակարգից անջատվել են Նյու Հեմփշիրի նահանգում, 95 հազարը՝ Մենի նահանգում, 41 հազարը՝ Վերմոնթի նահանգում:

Փոթորկալից քամով ուղեկցվող տեղատարափները հոկտեմբերի 29-ին մոլեգնել են ԱՄՆ-ի արեւելյան ափին: Փոթորկահույզ քամին տապալում Է ծառերը, առանձին շրջաններում քամու արագությունը հասնում Է ժամում 60 մղոնի (ժամում մոտավորապես 96 կիլոմետր): Սպասվում Է, որ չհանդարտվող քամու պատճառով ԷլեկտրաԷներգիայի անջատումները կարող են շարունակվել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում