Ինովացիա

Հայաստանը ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետ ունի

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ՏՏ ոլորտում 17 հազար որակյալ մասնագետ ունի

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 17 հազար որակյալ մասնագետներ կան, որոնց 35 տոկոսը կանայք են:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրենՀովիկ Մուսայելյանը: Նա նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին թռիչքային զարգացումներ են հարկավոր՝ հավելելով, որ ոլորտի հաջողությունները կարծես թե ոչ բոլորն են նկատում: «Ես շատ լավատես եմ այն առումով, որ մենք բավական լուրջ արդյունքներ ենք արձանագրում եւ ունենք այնպիսի ծրագրեր, որոնք բացառիկ են համաշխարհային գլոբալ առումով: Մենք թռիչքային զարգացումների նախաշեմին ենք եւ ամեն ինչ կանենք դրան հասնելու համար, որովհետեւ միայն այս ոլորտի զարգացումը կարող է շոգեքարշի դեր տանել Հայաստանի տնտեսության զարգացման համար»,- հավելեց Մուսայելյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում