Հայաստանը և ԱՄԷ-ն ակտիվացնում են ներդրումային հարաբերությունները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունները մտադիր են փոխադարձ ներդրումների խրախուսման միջոցով զարգացնել երկու երկրների միջև տնտեսական կապերը: Հայաստանի խորհրդարանը քննարկում է «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը նշեց, որ համաձայնագիրը ստորագրվել է 2016 թ. հուլիսի 22-ին, Երևանում: «Համաձայնագրի նպատակը ներդրումների համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար երկու պետությունների միջև փոխշահավետ տնտեսական համագործակցությունը զարգացնելն է, մասնավոր կապիտալի ներհոսքի խթանումը, ներդրումների համար կայուն հիմք ստեղծելը, տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ընդգծեց Ազիզյանը:

Համաձայնագրով երկու կողմերը ստանձնում են պարտավորություններ: Մասնավորապես, կողմերը պարտավորվում են իրենց տարածքում մյուս կողմի համար ստեղծել ներդրումների իրականացման բարենպաստ պայմաններ, ներդրումային հնարավորությունների իրականացման վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնել՝ ապահովելով լիակատար պաշտպանություն ներդրումների և եկամուտների նկատմամբ, խտրական վերաբերմունքով չխոչընդոտել ներդրողներին:

Պայմանագրի համաձայն՝ կողմերի ներդրումների կամ եկամուտների նկատմամբ պետք է ապահովվի արդար և հավասար ռեժիմ, ներդրողների, ներդրումների, եկամուտների նկատմամբ չպետք է սահմանվի պակաս բարենպաստ ռեժիմ, քան կա սեփական ներդնողների համար:

Հովհաննես Ազիզյանը նշեց, որ համաձայնագրի վավերացմամբ հնարավորություն կտա ակտիվացնել ներդրումային հարաբերությունները երկու երկրների միջև: Մասնավորապես, Հայաստանի համար որպես ներդրումների կարևորագույն ուղղություն ֆիքսվում է վերամշակվող արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, զբոսաշրջությունը՝ հաշվի առնելով Արաբական Միացյալ Էմիրություններում այս ոլորտներում առկա փորձը և հետաքրքրվածությունը, ինչպես նաև Հայաստանի հնարավորությունները:

Հայերեն English

Եվրոպական ինդեքսներ - 14/10/26

Ամերիկյան ինդեքսները նվազել են - 14/10/26

NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են - 14/10/26

Նավթի գները նվազել են - 14/10/26

ՄԻՊ աշխատակազմի Կոնվենցիոն մանդատների ապահովման վարչության ներկայացուցիչներն իրազեկման այց են իրականացրել Երևանի Լևոն Շանթի անվան թիվ 4 հիմնական դպրոց

Մասկը հայտարարել է, որ Ուկրաինայի ԱԹՍ-ների արագության սահմանափակումների համար կարող է պատասխանատու լինել ԱՄՆ կառավարությունը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ժամանել է Երևան

COP 17-ի շրջանակում կազմակերպության կողմից գնված գույքն ամբողջությամբ ՀՀ գույքն է և օգտագործվելու է ըստ անհրաժեշտության․ ՇՄ նախարարի տեղակալ

ՍԴ նախագահի ընտրություններում թեկնածուներից ոչ ոք չի ստացել անհրաժեշտ թվով ձայներ. կանցկացվի նոր ընտրություն

Միացյալ Նահանգները վերացրել են Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարի եղբոր նկատմամբ սահմանված պատժամիջոցները