Միջազգային

Լաս Վեգասում հրաձգությունից զոհվածների թիվը հասել Է 59-ի

2 րոպեի ընթերցում

Լաս Վեգասում հրաձգությունից զոհվածների թիվը հասել Է 59-ի
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում հրաձգությունից զոհվածների թիվը հասել Է 59-ի, վիրավորվել Է 527 մարդ: Այդ մասին հայտնել Է քաղաքի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Այս թիվը վերջնական չԷ, այն կարող Է ավելի մեծ լինել»,- ասել Է ոստիկանապետը՝ ելույթ ունենալով մամուլի ասուլիսում:

Քլարկի օկրուգի իշանությունները, որտեղ գտնվում Է Լաս Վեգասը, տեղի ունեցած ողբերգության պատճառով հոկտեմբերի 2-ից արտակարգ դրության ռեժին են հայտարարել: Այս քայլին որոշվել Է դիմել այն նկատառումով, որ Լաս Վեգաս բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում, իսկ մարդկանց կուտակումները թիրախ են ահաբեկիչների ու այլ հանցագործների համար:

Բացի այդ, արտակագ դրության ռեժիմը անհրաժեշտ Է, որպեսզի գործի դրվեն օպերատիվ բոլոր ծառայությունները ողբերգության հետեւանքները վերացնելու համար, պարզաբանվում Է օկրուգի իշխանությունների հայտարարության մեջ, որը հրապարակված Է Twitter-ում:

Հրաձգությունը տեղի Է ունեցել հոկտեմբերի 1-ի երեկոյան Լաս Վեգասում ընթացող երաժշտական փառատոնի ժամանակ: Կրակը բացել Է 64-ամյա Սթիվեն Պեդոկը, որն ինքասպան Է եղել: Այս ողբերգությունը խոշորագույնն Է ԱՄՆ-ում հրաձգության դեպքերի զոհերի թվաքանակով:

Ընդհանուր առմամբ ոստիկանությունը Սթիվեն Պեդոկի մոտ հայտնաբերել Է 42 միավոր հրազեն: «Մենք 23 միավոր հրազեն ենք հայտնաբերել Mandalay Bay-ի հյուրանոցի համարում ու եւս 19 միավոր Մեսքիտում նրա տանը»,- ասել Է Քլարկի օկրուգի շերիֆի օգնական Թոդ Ֆասուլոն՝ չշտելով՝ ինչ զինատեսակների մասին Է խոսքը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում