Միջազգային

Թրամփն Աֆրիկայում նոր պետություն է հորինել

1 րոպեի ընթերցում

Թրամփն Աֆրիկայում նոր պետություն է հորինել

ԵՐԵՎԱՆ, 21 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի Աֆրիկայի պետությունների առաջնորդների հետ հանդիպման ընթացքում երկու անգամ նշել է գոյություն չունեցող «Նամբիա» պետությունը: Ինչպես հաղորդում Է«Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է«ՌԻԱ Նովոստի»-ն:

«Գվինեայում և Նիգերիայում մենք պայքարել ենք սարսափելի Էբոլա վարակի դեմ: Նամբիայի առողջապահության համակարգն ավելի ինքնաբավ է դառնում»,- հայտարարել է նախագահը:

Ավելի ուշ, Սպիտակ տան կայքում հրապարակված ելույթի տարբերակում «Նամբիան» փոխարինվել է Նամիբիայով:

Պետությունների անուններում Թրամփը նախկինում ևս սխալներ է թույլ տվել: Ինչպես օրինակ՝ խոսելով Ուկրաինայի մասին՝ օգտագործել է «the» որոշիչ հոդը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում