Միջազգային

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միջազգային իրավունքի խախտում Է. Լավրով

2 րոպեի ընթերցում

Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը միջազգային իրավունքի խախտում Է. Լավրով

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիայում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը խախտում Է միջազգային իրավունքը, բայց պետք Է օգտվել ահաբեկչության դեմ պայքարի ստեղծված հնարավորությունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 11-ին հայտարարել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ ամփոփելով Հորդանանի իր պաշտոնակից Այման աս Սաֆադիի հետ կայացած բանակցությունների արդյունքները:

«Մենք հենց սկզբից հետեւողականորեն հանդես Էինք գալիս շատ հասկանալի դիրքերից: Բոլոր նրանք, ովքեր սիրիական հողում կամ Սիրիայի օդային տարածությունում են գտնվում առանց Սիրիայի կառավարության համաձայնության, խախտում են միջազգային իրավունքը,-ընդգծել Է նախարարը:-Ռուսաստանն այստեղ աշխատում Է Սիրիայի օրինական իշխանությունների ուղղակի հրավերով, ինչպես եւ Իրանի ներկայացուցիչները, այդ թվում՝ «Հըզբոլլահ» շարժման ներկայացուցիչները: Ավելի վաղ Սիրիայի արտաքին գործերի փոխնախարար Փեյսալ Մեքդադը «Ալ Մայադին» հեռուստակայանին տված հարցազրույցում հայտարարել Է, որ երկրում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն «անօրինական Է ու անընդունելի», քանի որ դրան հավանություն չի տվել արաբական հանրապետության կառավարությունը: Նրա խոսքով՝ «հարկ Է, որ ԱՄՆ-ը դուրս բերի իր զինվորականներին, այլապես սիրիական բանակը նրանց կդիտի որպես թշնամական ուժ»:

«ԱՄՆ-ի եւ նրա գլխավորած կոալիցիայի գործողությունները ոչ մի արդարացում չունեն, քանզի նրանք ավերում են Սիրիան՝ ավիահարվածների ընթացքում սպանելով խաղաղ բնակիչների եւ ոչնչացնելով տնտեսական ենթակառուցվածքը,- ընդգծել Է դիվանագետը:- Դա համապատասխանում Է ահաբեկիչների պլաններին, բայց չի համապատասխանում Սիրիայի ժողովրդի շահերին»:

Մեքդադը նշել Է, որ «բոլոր նրանց, ովքեր ցանկանում են կռվել ահաբեկչական կազմավորումների դեմ, հարկավոր Է իրենց գործողությունները համաձայնեցնել Սիրիայի ու նրա դաշնակիցների հետ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում