Թրամփը չի բացառում Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական ուժի կիրառումը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական գործողությունները ԱՄՆ-ի առաջնային լուծումներից չեն, սակայն դրանց կիրառումը չի բացառում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Կտեսնենք, թե ինչ է կատարվելու»,- ասել է Թրամփը:
Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ, որն անցել է շատ բարեկամական և ուժեղ մթնոլորտում: Ենթադրվում է, որ օրակարգային հարցերից մեկը եղել է կորեական ճգնաժամը: