Ամռան ամիսներին Հայաստանի գրողների միությունը բուռն գործունեություն է ծավալել

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀԳՄ-ն ամռանը մի շարք ծրագրեր, գեղեցիկ գրական միջոցառումներ, գրքերի շնորհանդեսներ է իրականացրել: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը սեպտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ամփոփեց միության ամառային գործունեությունը և խոսեց ապագա ծրագրերից:

«Մայիսին ՀՀ գրողների միությունն իր պոեզիայի այգում բացօթյա միջոցառում իրականացրեց. բանաստեղծական լեցուն և հաճելի օր: Նույն ամսին Թիֆլիսում անցկացվում էին Սայաթ-Նովայի օրերը, և դա մեր ու վրաց գրողների հանդիպումների, քննարկումների, գրքերի շնորհանդեսների համար հիմք դարձավ: ՀԳՄ-ն հրատարակեց «Արդի վրաց պոեզիայի անթոլոգիա»-ն, որի թարգմանիչը Գագիկ Դավթյանն է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Միլիտոնյանը:

Նրա խոսքով` հունիսի սկզբին, ավանդույթի համաձայն, ՀԳՄ-ն Ծաղկաձորում անցկացրեց երիտասարդ գրողների եռօրյա խորհրդակցությունը «Գրականություն և հայրենիք» թեմայով: Միջոցառմանը մասնակցել են գրողներ Ջավախքից, Արցախից, իսկ հաջորդ տարի կլինեն գրողներ Իրանից, Լիբանանից:

ՀԳՄ-ն կազմակերպել է նաև թարգմանական գրականության խնդիրներին վերաբերող լիանիստ քննարկում: «Բազմաթիվ լեզուներից հայերեն են թարգմանվում տարբեր գրքեր, որոնց որակի ու չափանիշների մասին դատելը դժվար է, քանի որ այդ գրականությունը վերլուծողներ, մեկնաբաններ գրեթե չկան»,-շեշտեց նախագահը: Նա ասաց, որ եթե նախկինում գրքերը հայերենից հիմնականում ռուսերեն էին թարգմանվում, ապա այսօր` արաբերեն, պարսկերեն, ֆրանսերեն, գերմաներեն:

Նա ընդգծեց, որ վերջին չորս, հինգ տարվա ընթացքում հայ գրողների ստեղծագործությունները տպագրվել են եվրոպական հանդեսներում, թերթերում, ներկայացվել են անթոլոգիաներով:

«Այս ամիսներին իրականացված միջոցառումներից հատկապես կարևորում եմ հուլիսին Գանձայում անցկացված տերյանական օրերը և այն, որ օգոստոսի հինգին Թիֆլիսում բացվեց Հովհաննես Թումանյանի վերանորոգված տունը:

Վերականգման գործընթացը սկսվեց ՀԳՄ նախկին նախագահ Լևոն Անանյանի հորդորով. նա բարձրացրեց այդ հարցը և մի շարք աջակիցների շնորհիվ տունը դարձավ գրական մշակութային համալիր, որը գրողների հանդիպման, քննարկումների, գրքերի շնորհանդեսների հիանալի վայր է»,-ասաց Էդվարդ Միլիտոնյանը:

Անդրադառնալով ապագա ծրագրերին` նա շեշտեց, որ հոկտեմբերի ութից տասներկուսը Երևանում և Ծաղկաձորում կանցկացվի սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողների առաջին համաժողովը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում