«Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է արվեստների և արհեստների գրեթե բոլոր ոլորտները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնի շրջանակում կցուցադրվեն գորգարվեստի բացառիկ գործեր, դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ կավագործության, խեցեգործության, դարբնագործության, փայտագործության և այլ ոլորտների հետաքրքիր ցուցանմուշներ: Փառատոնը կանցկացվի սեպտեմբերի 9-ին Դիլիջանում։ Այդ մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին միջոցառման կազմակերպիչները:

«Փառատոնը նպաստում է երկրի պետական քաղաքականության մի շարք խնդիրների լուծմանը: Այն բացահայտում է հյուրընկալող և շրջակա համայնքների տնտեսական պոտենցիալը թե՛ ներքին, թե՛ միջազգային շուկայում, նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: Այս փառատոնը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ակտիվ համագործակցության լավագույն օրինակներից է»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը:

Մշակույթի և տուրիզմի պրոպագանդման հիմնադրամի նախագահ Մարիամ Մինասյանի խոսքով`Դիլիջանի երախտավոր որդիներից մեկը` Հովհաննես(Վանիկ)Շարամբեյանը, փոքրիկ գյուղաքաղաքը դարձրեց մշակութային գեղեցիկ քաղաք: «Այս փառատոնն ասես շարունակում է նրա գործը: Հայաստանի տարբեր գյուղերից, քաղաքներից այստեղ են գալիս վարպետներ և ցուցադրում իրենց գործերը: Ներկայացվում են ասեղնագործ աշխատանքներ, հայկական խաչքարեր, գորգարվեստի նախշազարդ նմուշներ, որոնք ազգային են ու ինքնատիպ: Մեր խնդիրը մեր մշակութային արժեքները մասսայականացնելն ու դրանց տեր կանգնելն է, հակառակ դեպքում մեր հարևանները դրանք հեշտությամբ կյուրացնեն»,-ընդգծեց նա:

Մինասյանը հավելեց, որ փառատոնը նպաստում է նաև միջմարզային շփումների զարգացմանը, ինչը նաև համագործակցության պտուղներ է տալիս:

Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը շեշտեց, որ նախկինում որպես զբոսաշրջային քաղաք Դիլիջանը ակտիվության հատուկ շրջաններ ուներ, բայց նման փառատոնների շնորհիվ այն աշխուժացել է և աշխատում է ավելի քան ութ ամիս: Քաղաքապետը սիրով բոլորին հրավիրեց մասնակից դառնալ փառատոնին և վստահեցրեց, որ ներկաները մեծ բավականություն կստանան միջոցառումից:

«Մշակութային վերածնունդ» արվեստների և արհեստների համահայկական փառատոնը տարեցտարի ընդլայնում է իր աշխարհագրությունը: Այս տարի յուրօրինակ ու հետաքրքիր ուտեստներ կներկայացնեն նաև սիրիահայերը:

Փառատոնին առանձնակի ձև ու բովանդակություն է հաղորդում դեֆիլեն` ազգային տարազների նոր ու ժամանակակից լուծումներով հանդերձանքների, աքսեսուարների ցուցադրումը:

«Մշակութային վերածնունդ» փառատոնն ընդգրկում է Հայաստանի բոլոր մարզերը, Արցախը և սփյուռքը:

Փառատոնին նաև կներկայացվի ՀՀ մարզերի և Արցախի մշակույթը՝ երգ, պար, ազգային նվագարաններ, ինչպես նաև տարածաշրջանի զբոսաշրջային պոտենցիալը։

Փառատոնի ավարտին ներկայացուցչական ժյուրին կպարգևատրի տարբեր անվանակարգերում հաղթողներին: Տավուշի սահմանը պահող լավագույն զինծառայողներից մեկին կշնորհվի հատուկ «Երախտագիտության մրցանակ»:

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում