Ճապոնիան ԷլեկտրաԷներգիայի ստացման նոր եղանակ Է փորձարկել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում աշխարհում առաջին անգամ կայանք Է փորձարկվել օվկիանոսի ստորջրյա հոսանքների հաշվին ԷլեկտրաԷներգիա ստանալու համար: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NHK հեռուստաընկերությունը:
Էներգետիկական կայանքն իրենից ներկայացնում Է 20 – 50 մետր խորության վրա գտնվող երեք գլաններ՝ յուրաքանչյուրը 20-ական մետր երկարությամբ: Դրանցից երկուսի ներսում տեղադրված են գեներատորներ՝ յուրաքանչյուրը մինչեւ 11 մետր տրամագծով թեւերով, երրորդը նախատեսված Է համակարգի կայուն դիրքի ապահովման համար: Կայանքի ընդհանուր հզորությունը գնահատվում Է հարյուր կիլովատ, գիտափորձերի ընթացքում դրա առավելագույն ցուցանիշը չի գերազանցել 30 կիլովատը:
Մասնագետները պլանավորում են շարունակել ստորջրյա Էլեկտրակայանի թեստավորումը: Օբյեկտի լիարժեք գործարկումը պլանավորված Է 2020 թվականին:
Կարդացեք հոդվածը` Русский