Միջազգային

Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ Է հայտնի այս պահի դրությամբ

4 րոպեի ընթերցում

Ահաբեկչական գործողություններ Իսպանիայում. ինչ Է հայտնի այս պահի դրությամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առնվազն 13 մարդ Է զոհվել եւ ավելի քան 100-ը վնասվածքներ ստացել այն ֆուրգոնի անիվների տակ, որը Բարսելոնայի տուրիստական կենտրոնի Ռամբլայի ճեմուղում մխրճվել է բազմությանմեջ: Իշխանությունները պատահարը որակել են ահաբեկչական գործողություն, իսկ «Իսլամական պետություն» ջիհադական խմբավորումն ստանձնել Է հարձակման պատասխանատվությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը պատահարը որակել Է ջիհադական ահաբեկչության ակտ, որը գլոբալ պատասխան Է պահանջում: Իշխանությունները նախազգուշացրել են, որ զոհերի թիվը կարող Է վերջնական չլինել:

Այս հանցագործության կատարման կասկածանքով ձերբակալվել Է երկու հոգի՝ մարոկացի եւ Մելիլիայի՝ Հյուսիսային Աֆրիկայում իսպանական միջատարածքի բնակիչ: Սակայն նրանցից ոչ մեկը չի եղել մինիվենի վարորդը: Նա, ինչպես հաղորդվում Է, կարողացել Է փախչել, եւ այժմ ոսիտիկանությունն սկսել Է նրա ինտենսիվ որոնումները:

Այս ահաբեկչական գործողությունն Իսպանիայում ամենաարյունալին Է դարձել 2004 թվականի մարտից ի վեր, երբ իսլամիստ զինյալները ռումբեր Էին դրել Մադրիդի արվարձանային գնացքներում: Պայթյունի զոհ էրդարձել 191 մարդ եւ ավելի քան 1800-ը վնասվածքներ եւ խեղումներ ստացել:

Օգոստոսի լույս 18-ի գիշերն Իսպանիայի ոստիկանությունը հայտարարել Է երկրորդ ահաբեկչության կանխման մասին, որը պետք Է կատարվեր միեւնույն սխեմայով, ինչ Բարսելոնայինը, Կամբրիլսե ծովամերձ քաղաքում՝ Բարսելոնայից 100 կիլոմետր հարավ: Չորս կասկածյալներ սպանվել են, եւս մեկը վիրավոր Է: Ավելի ուշ վիրավոր հանցագործը մահացել Է: Հարձակվողները վիրավորել են յոթ մարդու, ներառյալ մեկ ոստիկանի:

Բարսելոնայում հարձակումը տեղի Է ունեցել տեղական ժամանակով 16:50-ին (Երեւանի ժամանակով 18:50-ին): Ֆուրգոնը մարդկանցով,ներառյալ զբոսաշրջիկներով լեփլեցուն Ռամբլայի ճեմուղի Է մխրճվել Կատալոնիայի հրապարակի կողմից: Ռամբլան քաղաքի կենտրոնական ճեմուղին Է, դրա երկարությունը 1,2 կիլոմետր Է: Ճեմուղին մեծ ժողովրդականություն Է վայելում զբոսաշրջիկների շրջանում՝ իր շուկայական առեւտրաշարքերով, բարերով, սրճարաններով եւ ռեստորաններով: Տակը գցելով մարդկանց՝ մինիվենը զիգզագներով ավելի քան 500 մետր ընթացել Է ժամում շուրջ 80 կիլոմետր արագությամբ եւ կանգ առել Բոկերիայի հրապարակում: Այս պահի դրությամբ հայտնի Է 13 զոհվածների մասին: Վիրավորների թիվը մոտենում Է հարյուրի, նրանցից 15-ը ծանր վիճակում են:

Իսպանիայի պաշտոնատար անձանց տեղեկատվությամբ՝ Բարսելոնում կատարված ահաբեկչական գործողության ժամանակ զոհվածներն ու վիրավորներն առնվազն 18 երկրների քաղաքացիներ են: Հարձակման մասնակիցների ստույգ թիվը մինչ այժմ հայտնի չԷ:

Ահաբեկչությունից շատ չանցած տեղակայված ուղեփակոցներից մեկում մի այլ ավտոմոբիլ վրաերթի Է ենթարկել երկու ոստիկանների: Վարորդին գնդակահարել են, պարզվել Է, որ տեղի ունեցածն առնչություն ունի ճեմուղու ահաբեկչության հետ: Դրանից մեկ օր առաջ բնակելի տանը պայթյուն Է տեղի ունեցել Ալկանարում՝ Բարսելոնայից ոչ հեռու ափամերձ քաղաքում: Օգոստոսի 16-ի ուշ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետեւանքով մեկ մարդ Է զոհվել, յոթը՝ վիրավորվել, իսկ տունը քանդվել Է: Ոստիկանությունն այդ պայթյունը կապում Է Բարսելոնայում կատարված հարձակման հետ: El Pais թերթի տվյալներով՝ պայթյունի վայրում հայտնաբերվել են պրոպանով եւ բուտանով բալոններ:

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Եվրոպա

Բրիտանիան դարձել է առաջին եվրոպական երկիրը, որը հավանություն է տվել լաբորատորիայում ստեղծված մսի օգտագործմանը

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

Եվրոպա

Բելգիան և Ուկրաինան ստորագրել են 150 միլիոն եվրոյի  վերակառուցման համաձայնագիր

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Եվրոպա

ՀՀ-ին Եվրոպական խաղաղության գործիքակազմով աջակցություն տրամադրելու հարցը ներառվել է ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի օրակարգում

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Քաղաքականություն

Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու հարցի վերաբերյալ որոշումը կկայացվի հուլիսի 22-ին

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Եվրոպա

Գերմանիան 2025 թվականին երկու անգամ կկրճատի Կիևին տրամադրվող ռազմական օգնությունը

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Սպորտ

Անցկացվել է «Վիեննայի դիվանագիտական գավաթ» արագ շախմատի ավանդական դարձած մրցաշարը

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Եվրոպա

Եվրահանձնաժողովը դատարանում պարտվել է COVID-19-ի պատվաստանյութերի պայմանագրերի թափանցիկության գործով

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

Քաղաքականություն

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ նոր հյուպատոսությունը

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Քաղաքականություն

ԵՄ-ն անդամ երկրների դեսպանների մակարդակով հաստատեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման բանակցություններ սկսելու առաջարկը. Ազատություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Քաղաքականություն

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի պաշտոնում Տոյվո Կլաարին կփոխարինի Մագդալենա Գրոնոն

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

Եվրոպա

Բելառուսում կասեցրել են ԵՄ-ից ՌԴ ռեկորդային խոշոր խմբաքանակի թմրամիջոցների մաքսանենգության փորձը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում