Հասարակական

Թթուջուր գյուղում բացվեց եւ օծվեց Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցին

2 րոպեի ընթերցում

Թթուջուր գյուղում բացվեց եւ օծվեց Սուրբ Աստվածածին նորակառույց եկեղեցին

ԳԱՎԱՌ, 14 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղում բացվեց եւ օծվեց նորակառույց Սուրբ Աստվածածին եկեղեցին՝ հովանավորությամբ Թթուջուր գյուղի Բորյան ընտանիքի ժառանգորդներ Վլադիմիր եւ Հայկ Բորյանների, ճարտարապետությամբ Մաքսիմ Շլբաշյանի: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմից, Սուրբ Աստվածածին եկեղեցին օծվել է Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր-Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի եւ մասնակցությամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ Տեր-Կիրակոս վարդապետ Դավթյանի, Գեղարքունյաց թեմի հոգեւոր դասի եւ Վազգենյան դպրանոցի հոգեւոր տեսուչ Տեր-Նշան վարդապետ Հմայակյանի:Բացման եւ օծման արարողությանը մասնակցել են Ճամբարակի տարածքի համայնքների հավատավոր բնակիչներ, պետական հիմնարկների եւ տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, հյուրեր Ռուսաստանի Դաշնությունից եւ Հայաստանի տարբեր մարզերից: Կենտրոնագմբեթ եկեղեցու շինարարական աշխատանքները մեկնարկել են 2014 թվականից եւ ավարտվել 2017 թվականին:Նորաբաց եկեղեցում արդեն տրվել է առաջին Սուրբ Պատարագը՝ նվիրված Սուրբ Աստվածածնի վերափոխման կամ Խաղողօրհնեքի տոնին՝ ձեռամբ Գեղարքունյաց թեմի ճամբարակի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր-Պսակ քահանա Մկրտչյանի:Թթուջրի Սուրբ Աստվածածինը Ճամբարակի տարածաշրջանում դառնում է թվով երրորդ գործող եկեղեցին:«Սուրբ Աստվածածինը Ճամբարակ քաղաքի ու Գետիկ գյուղի եկեղեցիների կողքին դարձել է հերթական գործող եկեղեցին: Այն ավելի ամուր կկապի մեր ժողովրդին իր հնօրյա հավատին: Բարերարները աստվածահաճո, ազգանվեր գործ են կատարել»,-ներկայացրեց Տեր-Պսակ քահանա Մկրտչյանը:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում