Մարզեր

Գեղամասարում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

2 րոպեի ընթերցում

Գեղամասարում 2018-2025 թվականներին իրականացվել է սոցիալ-տնտեսական նշանակության 6 ծրագիր

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղում սուբվենցիոն և պետական ծրագրերի շրջանակներում 2018-2025 թվականների ընթացքում սոցիալ-տնտեսական և կենսական նշանակության 6 ծրագիր է իրականացվել, որոնց ուղղությամբ կատարված կապիտալ ներդրումները կազմել են 903 միլիոն 209 հազար դրամ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանից, իրականացված ծրագրերից 4-ը սուբվենցիոն են՝ 88 միլիոն 109  հազար դրամ ընդհանուր արժեքով, 2-ը՝ պետական՝ 815 միլիոն 100  հազար դրամ արժեքով։

Իրականացված ծրագրերի արդյունքում Գեղամասարում 2018-2025 թվականների ընթացքում կառուցվել է 10374 մետր խմելու ջրատարի ներքին ու արտաքին ցանցեր, 3440 մետր արտաքին լուսավորության ցանց, հիմնանորոգվել հանրապետական ու ներհամայնքային նշանակության 5300 գծամետր ճանապարհ, ավարտական փուլում է գտնվում արդի չափորոշիչներին համապատասխանող մանկապարտեզի կառուցումը։ 

Գեղամասարի 50 տեղանոց մանկապարտեզի շենքը կառուցվել է ՀՀ կառավարության կողմից իրականացվող «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակներում՝ պետբյուջեի միջոցներով՝ 150 միլիոն դրամ պայմանագրային արժեքով։ 2024 թվականից կառուցվող մանկապարտեզը շահագործվում է 2026 թվականի ապրիլի 29-ից։ Բացման արարողությանը ներկա է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։    

Պետական մեկ այլ ծրագրով՝ 665 միլիոն դրամ պայմանագրային արժեքով, 2024 թվականին հիմնանորոգվել է Շողակաթ-Վարդենիս հանրապետական նշանակության ավտոճանապարհի Արեգունի-Գեղամասար հատվածը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում