Մարզեր

Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

1 րոպեի ընթերցում

Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են։ Դրանք իրականացվել են ՀՀ կառավարության 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունիի համայնքապետարանի աշխատակազմից, Դավիթ Անհաղթ փողոցի հիմնանորոգման աշխատանքների մեկնարկը տրվել է դեռևս  2025 թվականի սեպտեմբերին։

Ծրագրով նախատեսված է եղել մայթերի սալարկման ու ճանապարհի երթևեկելի մասի ասֆալտապատման աշխատանքներ։

Դավիթ Անհաղթ փողոցի մայթերի սալարկման ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 39 միլիոն դրամ, որի 65 տոկոսը հատկացրել է ՀՀ կառավարությունը, 35 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։ Դավիթ Անհաղթ փողոցում ծրագրի շրջանակներում կառուցվել են երկկողմանի մայթեր՝ բազալտ քարի սալարկմամբ, 387 մետր երկարությամբ և 774 քմ մակերեսով։

Դավիթ Անհաղթ փողոցի երթևեկելի մասի ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 42 միլիոն 722  հազար դրամ, որի 50 տոկոսը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 50 տոկոսը՝ Մարտունիի համայնքապետարանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում