Միջազգային

Հունաստանում եղանակը «գժվել Է». ԶԼՄ-ներ

2 րոպեի ընթերցում

Հունաստանում եղանակը «գժվել Է». ԶԼՄ-ներ
ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունաստանի EMY օդերեւութաբանական ծառայությունը թողարկել Է եղանակի արտակարգ կանխատեսում, որի համաձայն երկրում 40 աստիճանի տապից անմիջապես հետո սպասվում են ամպրոպներ, անձրեւներ եւ կարկուտ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Եղանակը գժվել Է. 41 աստիճան շոգից հետո գալիս են փոթորիկն ու կարկուտը»,- գրում Է հունական «Պրոտո տեմա» թերթը: «Տապից անձրեւ»,- նկարագրում Է cretedoc.gr հրատարակությունը եղանակի կտրուկ փոփոխությունը:

Շաբաթվա սկզբից Հունաստանի գրեթե ամբողջ տարածքում Է շոգ եղանակ՝ պլյուս 40 -42 աստիճան ստվերում, Աթենքում՝ 37 – 38 աստիճան: Ջերմաչափերի սյուները «կարմի գոտում» կգտնվեն մինչեւ օգոստոսի 12-ը, իսկ հետո մի շարք շրջաններում դրանց փոխարինելու կգան անձրեւները, փոթորիկները, կարկուտը եւ ուժեղ քամիները: Օգոստոսի 13-ից ջերմաստիճանի ընդհանուր նվազում Է սպասվում նաեւ երկրի շրջանների մեծ մասում, սակայն միեւնույն Է տարվա այս ժամանակ այն բարձր կլինի միջինից:

Այժմ Սահարայից շիկացած օդի զանգվածներ Է Եվրոպա բերել աֆրիկյան անտիցիկլոնը, որն իտալացի օդերեւութաբաններն անվանել են « Լյուցիֆեր»: Անոմալ շոգ Է հաստատվել Եվրոպայի հարավում, մասնավորապես, ամբողջ Իտալիայում: Իտալացի կլիմայագետները նշում են, որ ներկայիս ամառն ամենաշոգերից մեկն Է Ապենիններում կանոնավոր օդերեւութաբանական դիտարկումների ամբողջ 200-ամյա պատմության ընթացքում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում