Գիտնականները բջիջները «վերածրագրավորելու» եղանակ են գտել հիվանդությունների բուժման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Օհայոյի նահանգի համալսարանի գիտնականները հայտարարել են, որ իրենց հաջողվել Է գտնել մարդու մարմնում բջիջների գործառույթը փոխելու եղանակը, ինչի շնորհիվ կարելի Է բուժել վնասված հյուսվածքները, ինչպես նաեւ պայքարել տարբեր հիվանդությունների դեմ: Մեթոդն արդեն ստացել Է «հյուսվածքների նանոտրանսֆեկցիա» (ՀՆՏ) անվանումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Տրանսֆեկցիա» բառն ինքնին նշանակում Է արտաբջջային նյութի ներդրում բջիջի մեջ ոչ վիրուսային մեթոդով: Դրա համար անհրաժեշտ Է բացվածքներ անել բջիջի թաղանթում: Նոր մեթոդիկայի հեղինակները որոշել են դիմել նանոտեխնոլոգիաների ոլորտի վերջին մշակումներին: Հետազոտությունների նյութերի համաձայն, որոնք շաբաթվա սկզբին հրապարակվել են Nature հանդեսում, գիտնականները մտադիր են բջիջների «վերածրագրավորման» համար օգտագործել հատուկ չիպ: Գործողությունների կարգը հետեւալ կերպ Է. նախ բժիշկները կատարում են մաշկի մակերեւույթի թեթեւ Էլեկտրական խթանում: Այնուհետեւ ոչ մեծ սարքը տեղադրում են անհրաժեշտ տեղամասում: Մեկ վայրկյանից Էլ պակաս ժամանակում չիպն առանց ներթափանցման բջիջներ Է հասցնում անհրաժեշտ տեղեկատվությունը՝ դրա համար բարձրինտենսիվության կիզակետված Էլեկտրական դաշտի միջոցով: Այս կերպ բժիշկն ինքը կարող Է փոխել բջիջների տիպը: Բջիջների ճառագայթման գաղափարը նոր չԷ: Հյուսվածքների տրանսֆեկցիան նախկին լուծումներից տարբերվում Է նրանով, որ մասնագետները գտել են բջիջները կետային վերահսկելի ազդանշանի միջոցով կառավարելու եղանակը: Մշակողները հուսով են այս տարվա ընթացքում ստանալ մարդկանց վրա մեթոդիկան փորձակելու թույլտվություն: Եթե եղանակն արդյունավետ լինի, այն կարելի կլինի կիրառել ոչ միայն մկանային հյուսվածքի կամ անոթների հատվածների բուժման համար: Հնարավոր Է՝ ուղղորդված ազդանշանների օգնությամբ հաջողվի վերականգնել նաեւ ուղեղի հյուսվածքը, որը վնասված Է ինսուլտից, Ալցհայմերի կամ Պարկինսոնի հիվանդությունից, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
Հայերեն Русский

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է

Շիրակի մարզում ընթացքի մեջ է սուբվենցիոն 40 ծրագիր

Կրիշտիանու Ռոնալդուն ամուսնացել է Ջորջինա Ռոդրիգեսի հետ

Բաբ էլ-Մանդեբի նեղուցում հութիների նոր հարձակումներից 6 մարդ է զոհվել

Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել ԱՄՆ-Հարավային Կորեա զորավարժությունների նախաշեմին