Աֆրիկացի շուրջ հազար միգրանտներ փորձել են ներխուժել Իսպանիայի տարածք
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շուրջ հազար աֆրիկացի միգրանտներ փորձ են ձեռնարկել Իսպանիայի տարածք թափանցել Սեուտուում (Աֆրիկայի հյուսիսում գտնվող միջատարածք, Մարոկոյի հետ սահման): Արդյունքում՝ բարձր արգելափակոցները հաջողվել Է հաղթահարել նրանցից 300-ին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է EFE գործակալությունը:
Աֆրիկացիները սահմանը հսկող մարոկոյացի եւ իսպանացի զինվորականների վրա քարեր, փայտեր եւ այլ առարկաներ են նետել: Վիրավորվել են Մարոկոյի իրավապահ մարմինների շուրջ տասը ներկայացուցիչներ եւ Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի երեք աշխատակիցներ:
Այս շաբաթ սա միգրանտների արդեն երկրորդ զանգվածային ներխուժումն Է Սեուտու: Օգոստոսի 7-ին գրեթե 200 անօրինական միգրանտներ սահմանը հատել են Տարախալ սահմանային կետով, ոստիկանությունը նրանց կանգնեցնել չի կարողացել, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարդացեք հոդվածը` Русский