ՅՈՒՆԵՍԿՕ-ն հնարավոր է համարում Հալեպի Հին քաղաքի վերականգնումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՅՈՒՆԵՍԿՕ-ն գտնում է, որ Հալեպի Հին քաղաքը, որն ավերվել է «Իսլամական պետության» հետ հակամարտության ընթացքում, հնարավոր է վերականգնել: «Մեր գաղափարն է՝ վերակագնել Հին քաղաքը հենց այն տեսքով, որով նա կար մինչ պատերազմը, այն նույն քարով, որով այն կար»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, «Ռոյթեր» գործակալությանն ասել է Հալեպում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչ Մազեն Սամմանը: Նրա խոսքով, նախորդ վերականգնման ժամանակ պահպանել են Հին քաղաքի միջնադարյան մզկիթների, շուկաների, բաղնիքների և միջնաբերդերի դետալային ծրագրերը:

Միաժամանակ, ընդգծվում է, որ այդ փաստաթղթերը բավարար չեն ամբողջ շրջանի վերականգնման համար: Որպեսզի Հալեպի Հին քաղաքին վերադարձվի նախկին տեսքը՝ կպահանջվեն նաև «տեղի ջանքերը»: Տեղեկացվում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնագետները ծրագրում են արհեստավորների համար բացել դպրոց, որպեսզի վերակենդանացվեն նախկին գիտելիքները և հմտությունները, որոնք կնպաստեն Հին քաղաքի վերակագնմանը: «Մենք մտածում ենք արհեստավորների համար դպրոց ստեղծելու մասին»,- եզրափակել է Սամմանը:

Հալեպում խաղաղ կյանքի վերականգնումը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սիրիական բանակը գործնականում ամբողջությամբ ԻՊ-ից ազատագրել է նահանգը և շարժվել դեպի Ռաքքա նահագի խորքը՝ Եփրատ գետի ուղղությամբ, ազատագրելով բնակելի տարածքներն ահաբեկիչներից:

Սիրիայում զինված հակամարտությունը շարունակվում է 2011 թվականի մարտից: ՄԱԿ-ի տվյալներով, այս ժամանակահատվածում զոհվել է ավելի քան 220 հազար մարդ:

Հայերեն English Русский

ՔՊ վարչության նիստում քննարկվել է ՏԻՄ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Գևորգ Պապոյանը վստահեցրել է, որ այս տարի լոլիկի մթերման հետ կապված խնդիր չի լինելու

Սրբուհի Գալյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի գլխավորած պատվիրակությանը

Բազումի համայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել․ առգրավվել է մեծ քանակի կեղծ խմիչք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում

Ադրբեջանն ու Վրաստանը միջոցներ կձեռնարկեն սահմանին բեռնատարների կուտակումները վերացնելու համար

Երևանի քրեական ոստիկանները ձերբակալել են տարեց կանանց կողոպտողին․ նա կալանավորվել է

Սարգիս Խանդանյանը հանդիպել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Ֆիլիպ Հոֆֆմանի հետ

Թուրքիայի ԱԳՆ-ն խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայում գտնվող ավիաբազային հասցված հարվածները

Սիրիան ՄԱԳԱՏԷ-ին թույլատրել է մուտք գործել Դեյր էլ-Զորի իր միջուկային օբյեկտ