Հայաստանում ամենաընթերցվող գրքերի շարքում շատ են նաև հայ գրողների գրքերը

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթերցասերների շրջանակում մեր օրերում գերակշռող թիվ են կազմում 18-ից 35 տարեկան երիտասարդները: Ամենաընթերցվող ժամանակակից գրողներից են Լևոն Խեչոյանը, Գուրգեն Խանջյանը, Հովիկ Չարխչյանը, Արամ Պաչյանը, Հրաչյա Սարիբեկյանը, Գրիգը և այլք: Այս և այլ հարցերի շուրջ օգոստոսի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը:

«Հայաստանում տարեկան տպագրվում է 2000 գիրք. դրանցից շատերը հարյուրից ավելի տպաքանակով են և սպառվում են: Ելնելով այդ տվյալներից` կարող եմ ասել, որ մեր երկրում ընթերցասերներ կան: Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում, Ազգային գրադարանում, համայնքային գրադարաններում կան գրքեր, որոնք շատ են ընթերցվում: Այլ հարց է, որ հատկապես մարզային գրադարանները տարիներ շարունակ չեն համալրվում նոր գրքերով, և դա բերում է ընթերցողների քանակի նվազման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Նիկողոսյանը:

Գրականագետի խոսքով` ինչ ընթերցվում է, վերածվում է գիտելիքի: «Ի տարբերություն նախորդ տարիների` մենք ակտիվ համագործակցում ենք դպրոցների հետ, որոնց ամառային արձակուրդներին գրականության ցանկեր ենք տալիս: Շեշտեմ, որ ընդառաջում ենք նրանց ու մեծ զեղչեր տրամադրում, որպեսզի կարողանան նոր տպագրված գրքերը ձեռք բերել»,-ասաց նա:

Անդրադառնալով ամենաընթերցվող գրքերին` Արքմենիկն ընդգծեց, որ գրադարանային տվյալներով Հայաստանում ամենաընթերցվող գրողը Լևոն Խեչոյանն է: Գրախանութներում շատ են վաճառվում Գուրգեն Խանջյանի, Հովիկ Չարխչյանի, Արամ Պաչյանի, Հրաչյա Սարիբեկյանի, Գրիգի գործերը:

«Եթե նախկինում մարդիկ թերահավատ էին ժամանակակից գրողների նկատմամբ ու գումար չէին ծախում նրանց գրքերը գնելու համար, ապա այսօր կան գրողներ օրինակ` Գուրգեն Խանջյանը, Գրիգը, որոնք սպառել են իրենց գրքերի առաջին տպաքանակը: Սակայն պետք է նշեմ, որ քիչ են գնում պոեզիա: Դրա պատճառներից մեկը համացանցն է: Տարբեր կայքերում, սոցիալական ցանցերում հեշտությամբ հնարավոր է լինում գտնել գրողների բանաստեղծությունները, տարածել դրանք, սիրել, սակայն չգնել գրքերը: Այնուամենայնիվ կան բանաստեղծներ, որոնց գրքերը շարունակում են միջին ստանդարտներից ավելի վաճառվել տարեկան ութսուն հարյուր օրինակով: Նրանք են Հուսիկ Արան, Էդուարդ Հարեցը, Ավագ Եփրեմյանը, Արմեն Սարգսյանը, դասականներից` Եղիշե Չարենցը, Պարույր Սևակը և այլք»,-ընդգծեց գրականագետը:

Նիկողոսյանն ասաց, որ հանրությունը շատ է կարդում համաշխարհային գրականություն` Հերման Հեսսե, Ջորջ Օրուել, Ջեյն Օսթին: Նա շեշտեց, որ այս կամ այն գրքի վաճառքի գործում մեծ դեր են կատարում հեղինակություն վայելող մարդիկ, որոնք տարբեր հարթակներում, երբեմն, բարձրաձայնում են իրենց սիրած գրողների, գրքերի անունները:

Խոսելով գրքերի արժեքի մասին` Արքմենիկ Նիկողոսյանը նշեց, որ այն չի որոշվում միայն տպագրությամբ և որակյալ գրքերի համար մեծ գումարներ են տրվում խմբագրին, սրբագրիչին, թարգմանչին, դիզայներին:

Արքմենիկ Նիկողոսյանը նաև չշրջանցեց ժամանակակից գրական աշխարհում առկա խնդիրները: «Կան բազում խնդիրներ, որոնք լուծելի են: Ամենակարևորը` ֆեյսբուքն է, քանի որ այն ստեղծագործողներին չեփած, չմարսված նյութը տարածելու հնարավորություն է տալիս: Եթե նախկինում գրողը հրապարակ գալու, ընթերցողին ներկայանալու փուլեր էր անցնում, ապա այսօր նա ստիպված չէ հաղթահարել այդ փուլերը: Գրականության մեջ արժեհամակարգ ստեղծելու, նորանոր ու հետաքրքիր թեմաներ արծարծելու խնդիր կա: Բայց ամեն բան ժամանակի ընթացքում իր տեղը կընկնի»,- եզրափակեց գրականագետը:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում