Միջազգային

Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է

1 րոպեի ընթերցում

Ուկրաինական ինքնաթիռն Աֆրիկայում կործանվել է

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինական CAVOK Air ավիաընկերության Ан-74 բեռնատար ինքնաթիռը Աֆրիկայի Սան-Տոմա կղզիներ թռչելու ժամանակ կործանվել է: Այս մասին տեղեկացրել է Ուկրաինայի ենթակառուցվածքների փոխնախարար Յուրի Լավրենյուկը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Gazeta.ru-ն:

«Նախնական տվյալներով՝ կործանման պատճառը թռիչքից հետո ինքնաթիռի աջ շարժիչին թռչունների երամի բախումն է»,- հայտնել է նա:

Ինքնաթիռի անձնակազմի անդամները չեն մահացել, սակայն ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում