Մեծ Բրիտանիայում ցանկանում են արգելել բենզինով կամ դիզելային վառելիքով աշխատող մեքենաները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան ծրագրում է 2040 թվականից արգելել բոլոր այն նոր ավտոմեքենաների վաճառքը, որոնք աշխատում են բենզինով կամ դիզելային վառելիքով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Times-ը:

Ավելի վաղ Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն առաջարկել էր դիզելային վառելիքով հին մեքենա ունեցողներին վճարել մինչև 3.5 հազար ֆունտ ստերլինգ, որպեսզի նրանք փոխեն իրենց փոխադրամիջոցն ավելի էկոլոգիական շարժիչ ունեցող մեքենաներով:

Միացյալ Թագավորության նման քաղաքականությունը նպատակաուղղված է բարելավել օդի որակը: «Օդի վատ որակը խոշոր էկոլոգիական վտանգ է Մեծ Բրիտանիայի բնակչության առողջական վիճակի համար, և կառավարությունը մտադիր է վճռական քայլեր ձեռնարկել առավելագույն սեղմ ժամկետներում», - Times-ին ասել է կառավարության ներկայացուցիչը:

Հայերեն Русский

Բրիտանական բանակի պարկապզուկահարը կնվագի Երևանի կենտրոնում

Իրանը ցանկանում է գործարք կնքել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին

Տեղական ինքնակառավարումը ժողովրդավարության կարևորագույն ինստիտուտներից է. Տիգրան Ավինյան

Ֆրանսիան ոտքի կկանգնի. Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավորը՝ երկրի քաղաքական ճգնաժամի և ապագայի մասին

Երևանի Կապույտ մզկիթի հանդիսությունների դահլիճն անվանակոչվել է հայ նշանավոր բանաստեղծ Եղիշե Չարենցի անունով

Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում

Կատարի վարչապետը Թրամփի և Վենսի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մերձավորարևելյան գործընկերները նախընտրում են Իրանի շրջափակման շարունակումը

Իրանի փոխնախագահի մասնակցությամբ Երևանում ներկայացվել է Ֆիրդուսու «Շահնամե» էպոսի ամբողջական հայերեն թարգմանությունը