1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է «Ռեալ»-ի դեմ ընկերական խաղի մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Մոուրինյոն «սերուցքայինների» դեմ խաղը համարել է լավ մարզում: ««Ռեալ»-ի լավագույն ֆուտբոլիստների դեմ հրաշալի խաղացինք առաջին կեսում: Բայց ախորժակներս կորավ, քանի որ երկրորդ կեսում «Ռեալ»-ը երկրորդ կազմով էր խաղում: Սա միայն մրցաշրջանին նախապատրաստվելու խաղ էր»,-ասել է Մոուրինյոն:
Չեմպիոնների գավաթ միջազգային ընկերական մրցաշարի շրջանակներում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մրցեց Մադրիդի«Ռեալ»-ի հետ: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի 1:1 հաշվով: Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս եկավ երկրորդ կեսում: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հաղթեց հետխաղյա 11 մետրանոց հարվածներով՝ 2:1: Հաջող հարվածներից մեկն իրացրեց Հենրիխ Մխիթարյանը: